Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Միացյալ Նահանգները կակտիվանա․ Վաշինգտոնը չի ուզում արցախյան հարցի մենաշնորհը թողնել Ռուսաստանին

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը: Աս մասին դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք հորդորում ենք նրանց (խմբ. – Հայաստանին և Ադրբեջանին) առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող են բոլորս, այդ թվում և Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի»,- ասել է Բլինկենը:

Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի կարծիքով՝ դրական է այն հանգամանքը, որ Բայդենի վարչակազմը հետևում է այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին․«Ցանկալի կլիներ իհարկե, որ իրենց համար  այս տարածաշրջանի հարցերն առաջնահերթ լինեին ու իրենք դոմինանտ դերակատարություն ունենային, բայց  այն, որ իրադարձությունների զարգացմանը հետևում են՝ էլի դրական հանգամանք եմ համարում։ Միայն այն փաստը, որ Միացյալ Նահանգներից հնչում են հայտարարություններ,  նման գերտերությունը հետաքրքրություն է ցուցաբերում Արցախի խնդրի  վերաբերյալ՝ միանշանակ դրական եմ համարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, առաջիկա ժամանակահատվածում առավել մեծ ուշադրություն  ու նախաձեռնողականություն Միացյալ Նահանգներից սպասել պետք չէ․«Հաշվի առնենք, որ տարեվերջ է, Միացյալ Նահանգներում կան այլ խնդիրներ ևս։ Պետք է մի փոքր սպասել։ Հիմա  շատերը սպասում են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։ Նաև շատ կարևոր է ԱՄՆ-ում առաջիկա օրերին սպասվող Ժողովրդավարությունների գագաթաժողովը, որին Հայաստանն իր մասնակցությունը  հաստատել է։ Ես հուսով եմ, որ այդ գագաթաժողովի ժամանակ էլ առկա խնդիրների մասին կբարձրացվի ու առաջընթաց կգրանցվի։ Նման հարթակների օգտագործումը ես խիստ կարևոր եմ համարում»,- նկատեց Արփի Վարդանյանը։

Վարդանյանի խոսքերով՝ կա տպավորություն, որ Միացյալ Նահանգներն ուզում է էլ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել արցախյան խնդրի վերաբերյալ ու դրա մենաշնորհը միայն Ռուսաստանին չթողնել․«Բայց  հարցն այն է, թե ինչպես է դա անելու, այդ ակտիվությունը գործնականում ինչ դրսևորում է ստանալու»:

Ըստ մեր զրուցակցի՝  այդ ակտիվությունը կդրսևորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց չի բացառվում նաև, որ Միացյալ Նահանգները կարող է նաև առանձին ակտիվություն ցուցաբերել՝  ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում