Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հայաստանի ճանապարհներն Իրանի համար եղել են այլընտրանք՝ թուրքական օղակի կախվածությունը նվազեցնելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը

-Պարոն Դավուդյան, տեղի է ունեցել Իրանից դեպի Սև ծով առևտրային ճանապարհի առաջին փորձնական բեռնափոխադրումը՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, որի նպատակակետը լինելու է Եվրոպան: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը նորից ուշացավ, բավարար չափով ջանք չգործադրեց, որ այդ երթուղին անցնի Հայաստանով դեպի Վրաստան:

-Իրանը դեպի Ռուսաստան և Սև ծով բեռնափոխադումներ կատարելու համար հիմնականում օգտվել է Թուրքիայի և Ադրբեջանի տարածքից. Հայաստանի ճանապարհներն Իրանի համար եղել են այլընտրանք՝ թուրքական օղակի կախվածությունը պակսեցնելու համար, բայց Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհները շատ ավելի հարմարավետ են իրանցի բեռնափոխադրողների համար: Այդ երկու երկրների տարածքներից դեպի Ռուսաստան ու Սև ծովի նավահանգիստներ մեկնող իրանական բեռնատար մեքենաների քանակն անհամեմատելի է Հայաստան մտնող իրանական չնչին քանակով բեռնատարների հետ: Սյունյաց աշխարհի բազմաոլորան և բարդ ռելիեֆ ունեցող նեղլիկ ճանապարհները դեռ երկար ժամանակ չեն կարող  մեծ մեքենաների երթևեկության համար այլընտրանք լինել: Հայաստանը լավագույն դեպքում երեք տարի հետո, Սիսիան-Քաջարան 61 կիլոնետրանոց գերժամանակակից մայրուղու կառուցումից հետո կարող է մրցակցել մեր հարևան երկրների հետ և այլընտրանքային տարանցիկ ճանապարհ առաջարկել Իրանին կամ մյուս երկրներին: Հյուսիս-Հարավ մայրուղու այս ճանապարհահատվածն ունենալու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ: Հայաստանի կառավարությունն այդ նախագծի համար հատկացրել է մոտ հինգ հարյուր միլիարդ դրամ, որից կեսը վճարելու է Եվրամիությունը: Մայրուղու այս հատվածի շինարարության համար այժմ միջազգային տենդեր է նախապատրաստվում:

Հարկ է նշել, որ Պարսից Ծոց -Սև Ծով տարանցիկ ճանապարհի հեղինակները ևս Հայաստանը որպես նախագծի տարանցիկ այլընտրանքներից մեկն են դիտարկել և ոչ թե միակը:

-Հայտնի է, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև համաձայնագիր է կնքվել, որով թուրքմենական գազը Իրանով կփոխանցվի Ադրբեջանին: Փորձագետները նշում են, որ այս համաձայնագիրը մեծ նշանակություն չի ունենալու իրանա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այն:

-Իրանն ու Ադրբեջանն ունեն համագործակցության բազում պայմանագրեր, որոնցից վերջինն է նաև թուրքմենական գազի տրանզիտը՝ սուապ /swap/ եղանակով: Տրանզիտի այս եղանակով միջնորդ երկիրը՝ այս դեպքում Իրանը, միջնորդավճարի փոխարեն տարանցիկ գազից ստանում է չափաբաժին: Թուրքմենիան, Ադրբեջանն ու Իրանն այս պայմանագիրը կնքեցին Աշխաբադում՝ Տարածաշրջանային համագործակցության կազմակերպության՝ ԷԿՕ-ի 15-րդ գագաթաժողովի ժամանակ: Այս կազմակերպության անդամակցում են՝ Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը և Միջին Ասիայի երկրները: Կարծիք կա, որ Ադրբեջանը Թուրքմենիայից գնող տարեկան երկու միլիարդ խորանարդ մետր գազր Թուրքիայի վրայով վերավաճառելու է Եվրոպային: Հարկ է նշել, որ Հայաստանը ևս նույն սվոփ /swap/ եղանակով գազ է ստանում Թուրքմենիայից:

Իրանի և Ադրբեջանի ղեկավարներն անգամներ շեշտել են իրենց բարեկամական հարաբերությունների մասին և վերջերս էլ հայտարարեցին, որ ԶԼՄ-ների տարատեսակ գնահատականները չեն ազդելու իրենց հարաբերությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում