Saturday, 14 09 2024
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի

ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման հարցը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։

Ինչպես տեղեկացրին ՀԱԳՄ-ից, նիստի մասնակիցները քննության են առել օրակարգային հինգ հարց․ «2021 թվականին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման և դրանում ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքների ներգրավվածության մասին», «ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման մասին», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի միջև՝ ԵԱՏՄ անդամ երկրների սպառողական ապրանքների առևտրի մասնակիցների ինքնակարգավորվող համակարգի ձևավորման հարցում փոխըմբռնման հուշագրի մասին», «ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների և բժշկական ապրանքների հետ վարվելու արդիական հարցերի մասին» և «Երրորդ երկրների հետ գործարար երկխոսության աշխուժացման մասին» հարցերը։ Հանգամանալի քննարկումներից հետո կայացվել են համապատասխան որոշումներ։

«Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցած ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ արդիական է գնահատվել ՌԴ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցչության ղեկավար Արտաշես Շիրիկյանի այն հարցադրումը, որ անդամ երկրների գործարար համայնքները հաճախ ուշացումով են տեղեկացվում ԵԱՏՄ կառույցների որդեգրած քաղաքականության կամ նախատեսվելիք նախաձեռնությունների մասին, ինչը մակրոտնտեսական մակարդակում դժվարացնում է գործարարների կողմից համապատասխան քայլերի մշակումն ու իրականացումը։ Որոշվել է քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի անմիջական ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ արդեն ս․թ․ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա ԵԱՏՄ Գործարար խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերի թվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից բարձրացված` «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ ՀԱԳՄ-ն առաջարկել է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում