Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պետք է լինի բանակցությունների առարկայական հարց. Միրզոյանը՝ ԵԱՀԿ համաժողովին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է.

«Տիկի՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ՝ կցանկանայի միանալ իմ գործընկերներին և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանը՝ տարվա ընթացքում կազմակերպությունը ղեկավարելու համար:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Անշուշտ՝ Ադրբեջանի գործողությունները խախտում են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։

Ուժի կիրառման դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլ մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը, այլև մի շարք դեպքերում, վերջինը՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ գերեվարել են հայ զինծառայողների:

Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները։ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է:

Հուսով ենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել՝ ընդհանրապես, և մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ Ուժի կիրառումը կարող է որոշակի ժամանակով ապասառեցնել հակամարտությունները, սակայն դրանք նորից կսառեցվեն, եթե չլինի բանակցված և խաղաղ լուծում։ Պատերազմը կարող է լինել միակողմանի ընտրություն, սակայն խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը:

Հայաստանը պատրաստ է բանակցությունների միջոցով հասնելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության։

Որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղ գործընթացի վերսկսմանը, այնքան կավելանան մեր տարածաշրջանում համապարփակ և տևական կարգավորման հասնելու հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստանը հետագայում ևս կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությամբ:

Եզրափակելով՝ կցանկանայի ողջունել Լեհաստանին՝ որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկիր, և մաղթել ամենայն հաջողություն։

Շնորհակալություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում