Thursday, 19 09 2024
Արցախում էթնիկ զտում և ցեղասպանություն է տեղի ունեցել. ՀՀ-ն պետք է վերականգնի արդարությունը
Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան
Հակոբ Արշակյանը կմասնակցի Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ը
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր
Սերժ Սարգսյանի «կոստյումի» վերաձեւման մեխանիկան
20:50
Բրիտանական Easyjet ավիաընկերությունը Լոնդոնից, Ժնևից և Միլանից թռչելու է Թբիլիսի
ՀՀ ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքը վերացվելու է, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
«Պարոն նախարար, կա՛մ Դուք եք նախագահ, կա՛մ էլ ասեք, որ պարոն Իոննիսյանն է նախագահում»
Չենք կարող շարունակաբար մնալ պետության զավթումը երաշխավորող սահմանադրական սկզբունքի գերին․ Սաքունց
Արցախի դրոշը մերժողները խայտառակ են եղել․ Տիգրան Խզմալյան
Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար
Կորցնելով Արցախը՝ կորցրել ենք նաև մեծ տնտեսական պոտենցիալ․ Գեղամ Հակոբյան
Նորք Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով նոր ճանապարհ է կառուցվում
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան
19:20
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Հաշմանդամություն ունեցողների կարիքների գնահատմանն ուղղված բարեփոխումը կարծրատիպեր է կոտրում. Նարեկ Մկրտչյան
19:00
Մեհրաբյան online
Միջանցքի գաղափարը Պուտինինն է, ոչ թե Ալիևինը. Ադրբեջանի նախագահը դա միայն PR-ի համար է օգտագործում
18:50
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Հաճախ Սփյուռքում պայքարում են միմյանց դեմ, բայց կան նաև պետականամետ կազմակերպություններ
18:30
ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը
Կան երկրներ, որոնց հետ կարող ենք ռազմատեխնիկական և անվտանգային հարաբերություններ զարգացնել
18:10
Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
Ցավալի է, բայց ես ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Միխայել Ռոթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՌԴ-ն էժան պրոպագանդա է անում, բայց ես ուրախ կլինեմ, եթե ՀՀ-ն էլ ավելի մերձենա ԵՄ-ի հետ․ Ռոթ

Փոխվարչապետների եռակողմ հանդիպումը երեկ արդյունք չի տվել, քանի որ չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել․ Արմեն Գրիգորյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մոսկվայում երեկ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումից հետո այդպես էլ հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Factor.am-ին փոխանցել էին, որ փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի առաջիկա օրերին։

«Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի առաջիկա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», – տեղեկացրեցին փոխվարչապետի գրսենյակից՝ առանց մանրամասնելու, թե ինչու է նիստն ընդհատվել:

Եռակողմ հանդիպմանն այսօր «Ազատության» եթերում անդրադարձավԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով՝ չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել։ Հարցին՝ արդյո՞ք համաձայնության չգալու պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է, Արմեն Գրիգորյանը հարցին ուղիղ պատասխան չտվեց՝ նշելով․ եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել.

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանությամբ հարց, ինչպես ասել ենք, չի քննարկել և չի քննարկելու։ Եվ այս առումով մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության [շրջանակներում], որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու այն ենթակառուցվածքները, որոնք Խորհրդային Միության շրջանում գոյություն են ունեցել։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել, այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի նրա տարածքն օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար».- նշել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում մեկնարկած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս կարող են որոշումներ ընդունվել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին։ «Կան հիմքեր ենթադրելու, որ առաջիկա ժամանակներում մենք ոչ միայն կհաստատենք ճանապարհների ապաշրջափակման հարցերով համապատասխան խմբի գործունեությունը, այլ նաև կընդունենք բոլորի համար անհրաժեշտ որոշումներ», – հանդիպման մեկնարկին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում