ՄԻՊ Արման Թաթոյանը վերջին օրերին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Հայտարարել էր, որ եթե Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական ծառայողների անմիջական դիտարկման ներքո է, ապա բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների հեռացումն է։ Ինչպե՞ս։ Պաշտոնական Երևանի դիրքորուշումն է, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Ըստ Թաթոյանի՝ համայնքների հարևանությամբ կամ միջև պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի։ Ինչ է պատրաստվում անել ՄԻՊ գրասենյակը։Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հենց Արման Թաթոյանի հետ: