Ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակում լիարժեք չի լինի առանց առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի փոխադարձ ավելացման։ Եվրասիական երկրորդ կոնգրեսի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ շրջանակում առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի ավելացումը շատ կարևոր հարց է։