Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 2-ին պայմանավորվել են նորացնել համատեղ գործողությունների պլանները պատերազմական ժամանակ արտակարգ իրադրության պայմաններում ԿԺԴՀ-ի կողմից աճող հրթիռա-միջուկային սպառնալիքը զսպելու համար:
Այդ մասին, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Անվտանգության գծով դաշնակիցների (SCM) Սեուլում կայացած ամենամյա կոնսուտատիվ խորհրդակցության ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սո Ուկը եւ Լլոյդ Օսթինը հավանություն են տվել նորացված «Ռազմավարական պլանավորման հարցերով ղեկավարությանը», ասվում Է հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը նախատեսում Է ռազմական պլանի մշակում, որը պետք Է նախապատրաստված լինի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական ուժերի միացյալ հրամանատարության կողմից:
Դիտորդների կարծիքով, այն վկայում Է դաշնակիցների այն վճռականության մասին, որը վերաբերում Է պատերազմական ժամանակ տարբեր սցենարներին, ներառյալ Հյուսիսային Կորեայի ինչպես միջուկային, այնպես Էլ՝ սովորական հարվածներին հակազդելու համար իրենց միավորված ռազմական հնարավորություններն օգտագործելուն: Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդունել են Տայվանի նեղուցում խաղաղության ու անվտանգության պահպանման կարեւորությունը: Այդ թեման առաջին անգամ բարձրացվել Է խորհրդակցության ժամանակ: Դիտորդներն այն կարծիքին են, որ դա խոսում Է երկկողմ դաշինքի մասշտաբների ընդլայնման մասին՝ Կորեական թերակղզու սահմաններից շատ հեռու անվտանգության ապահովման նպատակով: Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում Է կողմերի հավատարմությունը Հարավային Կորեայում ամերիկյան զինծառայողների ներկայիս թվաքանակի (28,5 հազար մարդ) պահպանմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: