Wednesday, 19 01 2022
Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր
01:00
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք
00:45
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
Վահագն Խաչատուրյանը և Կատարինա Բյորլին Հանսենը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ
Նոր նշանակում՝ փոխվարչապետի աշխատակազմում
Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
23:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին
23:00
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս
Վովա Գասպարյանի աղմկոտ գործի լայն ինտրիգները
21:50
Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում
21:40
Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
21:30
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
21:20
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում
ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը
Վերջին 20 տարիների ընթացքում մեր արտահանման կառուցվածքը դեգրադացվել է
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ դա շատ կարևոր է
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստին քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը
Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը
Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
Հակակոռուպցիոն կոմիտե VS Դատախազություն, գործակալների փնտրտուք ԱԺ-ում․ Հիմնական թողարկում
19:50
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն
19:30
Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները մեկ օրում հինգ չվերթ են կատարել Ուկրաինա

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս. դեսպան Տիգրան Մկրտչյան

Դեկտեմբերի 1-ին Հունաստանի ամենամեծ լսարանն ունեցող խոշորագույն օրաթերթերից Kathimerini-ում հրապարակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» վերնագրով խմբագրական հոդվածը։

«Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբ՝ Սիրիայից և Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով։ Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները և անվտանգության երկընտրանքի ասպեկտները:

Պակասում է, սակայն, ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը և տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա և միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ խոսքը գնում է մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականի՝ կյանքի իրավունքի մասին, և սա է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ։

Դեռևս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումը՝ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին` Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ՝ պանթուրանիստ թուրք գեներալ Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։ Ադրբեջանի իշխանությունները համակարգված և տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու և խտրականության տարբեր ձևերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 և 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին՝ խնդրագրերի և նամակների ձևով՝ Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլ տալու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաև, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իրենց կյանքն իրենց հայրենիքում` 1991-94, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ։

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս՝ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված և կեղծավոր կերպով խախտել այն՝ միշտ մեղադրելով հայերին։ Այս ամենն իրականացվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ։

2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտ՝ ամեն մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիևի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից և որին հաջորդելու է նաև հայերի աստիճանական դուրս մղումը նաև Հայաստանից։ Հայկական մշակութային հուշակոթողների, վայրերի, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ վայրագ բռնությունները, պղծումները և վանդալիզմի ակտերը կատարվում են Բաքվի անմիջական հրահանգով: Վերջինս թույլ չի տալիս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել տարածք։ Բաքվում զարհուրելի «Հաղթանակի զբոսայգու» բացումը, երեխաներին այն այցելելու խրախուսելը` հայերին ծաղրելու նպատակով, արդեն որակվել է այն որպես «նացիստական այգի»: Համատարած է նաև ռասիստական լեզուն, որը հստակ նպատակ ունի ապամարդկայնացնել հայերին, օրինակ՝ «Վայրի ցեղ», «բարբարոսներ», «շներ», «վայրագ թշնամի», «կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուս» և այլ արտահայտություններ հիշեցնում են համաշխարհային պատմության վատթարագույն հանցագործներին:

Հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները միջազգային հանրության նկատմամբ ևս մեկ բացահայտ արհամարհանքի դրսևորում է, քանի որ դա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի մասին մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են` որպես հրատապ հումանիտար հարց: Մյուս կողմից, ադրբեջանցի որևէ պատերազմական հանցագործի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, էլ չասած, որ չի դատապարտվել չնայած որ առկա են հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ (Ադրբեջանի զինվորներն իրենք էին տեսանկարահանում, թե ինչպես են մորթում հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ծերերին): Հայտարարություններն առ այն, որ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով տարածք ու այլևս չկա ԼՂ հակամարտություն` ևս մեկ ապացույց է հանդիսանում հայկական ամեն ինչի շարունակական ժխտման։ Լավ, կարելի՞ է արդար դատավարություն սպասել մի երկրից, որտեղ ազգային հերոսը նա է, ով կացնով` դեռևս 2004 թվականին, սպանել է քնած հայ սպային։

Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության ներգրավվածությունն այս պատերազմում, Թուրքիայի օգնությունը` զենքով, հետախուզությամբ և հատուկ ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև Սիրիայից ջիհադիստների հավաքագրումը և ռազմական գոտի ուղարկելը` կռվելու Ադրբեջանի համար` միայն քաջալերել են Ալիևին, ով ոգևորված շրջում է իր երկրում զինվորական համազգեստով` պարծենալով «Ադրբեջանի հզոր բանակով»:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա), հաստատում են, որ հարատև լուծումը դեռ պետք է բանակցվի և պետք է որոշվի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իլհամ Ալիևին դա չի հետաքրքրում: Փաստորեն, Ալիևը պատերազմից անմիջապես հետո Բաքվում կայացած «հաղթական շքերթի» ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը և Սյունիքը անվանել է «Ադրբեջանի պատմական հողեր»։ Ուստի, Ադրբեջանի զինվորները հանդգնություն ունեն` շարունակաբար սադրելու հայերին, ներթափանցելու և նույնիսկ գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Ալիևի շարունակական հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով (Հայաստանի Սյունիքի մարզ, որը սահման ունի Իրանի հետ), նպատակ ունի, ինչպես ինքն Ալիևն է խոստովանել` իրականացնել բոլոր թյուրքական ժողովուրդներին միավորելու պանթուրանիստական երազանքը։ Նոյեմբերի 14-ին և 16-ին` Ադրբեջանի կողմից` Հայաստանի հարավարևելյան տարածքների վրա հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ հարձակումները և Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։

Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները` գոյաբանական սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության համար և ոչ պակաս պանթուրանիստական սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար՝ Եվրոպայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Իրան։

Հասկանալի է, որ հակամարտության երկարատև կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է։ Պարզ է նաև, որ Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։

Դրա արդյունքը կլիներ մահը կամ Արցախի ամբողջական հայաթափումը, ինչը չենք կարող մեր մտքներով իսկ անցկացնել և պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, քանի դեռ ուշ չէ։ Եթե պաշտպանելու պատասխանատվությունն ինչ-որ իմաստ ունի, ապա յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին և միջազգային հանրությունը միասին պետք է ոտքի կանգնեն և հստակ ցույց տան ադրբեջանցիներին, որ նման պահվածքը չի հանդուրժվելու։ Հասցեական կոչերը և կոնկրետ գործողություններն այժմ առավել քան երբևէ կենսական նշանակություն ունեն։ Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիևի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումները»,- նշված է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում