Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Եռակողմ հանդիպում՝ Բրյուսելին ընդառաջ․․․ինչի՞ շուրջ են պայմանավորվում փոխվարչապետները

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդները համաձայնության են եկել:

Եվ ահա այդ նպատակով՝ երեկ դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում տեղի ունեցավ նախանշված հանդիպումը։ Եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի մասին Մհեր Գրիգորյանի օգնականը մանրամասներ չի հայտնել և նշել, որ հայտարարություն էլ չի նախատեսվում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ այս հանդիպումն ընդհանուր գործընթացի մի մաս է․«Եթե  հիշում եք՝ փոխվարչապետերի հանդիպումը նախաձեռնվել էր դեռ հունվարի 11-ի հայտարարությունից հետո և տարվա ընթացքում մի քանի անգամ նման հանդիպումներ եղել են։ Պարզապես Սոչին կարելի է ասել որոշակի կերպով ուղղորդեց այդ գործընթացի տրամաբանությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հավանաբար նաև վերջին զարգացումների հետ կապված կան խնդրահարույց գործընթացներ․«Դրանցից է օրինակ ադրբեջանական զորքերի կողմից Իշխանասարից հետ քաշվելը։ Ամենայն հավանականությամբ քննարկման օրակարգը նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն է, հունվարի 11-ի համաձայնությունների կատարումն ու նոր փոփոխվող իրավիճակում ժամկետների ճշգրտումը։ Հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանը բավականին մեծ խանդով է նաև այլ կողմերի գործընթացներին մասնակցելուն։ Իհարկե խանգարել չի կարող և ընդհակառակը փորձում է ներգրավվել ու մասնակցել, ինչն իրականում մեր շահերին համապատասխանում է։ Հայկական կողմն էլ այս դեպքում բավականին կշռադատված է գործում»։

Հարցին՝ արդյոք այս հանդիպումը Բրյուսելյան սպասվող հանդիպումին ընդառաջ արվող գործողություն է, մեր զրուցակիցն ասաց․ «Ես հենց բրյուսելյան հանդիպումն էլ նկատի ունեի, երբ ասում էի այլ կողմերի մասնակցություն։ Եվ այո՛,  առաջին հերթին Ռուսաստանի կողմից փորձ է արվում կանխարգելել հնարավոր անակնկալները։ Դրան  իրենց շահերի մասով նաև մասնակցում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Եվ կարելի է ասել, որ ընդհանուր գործընթացի տրամաբանությունը ներառվում է բրյուսելյան հանդիպման հետ մի ընդհանրության մեջ»։

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ չենք կարող ասել նաև, որ օրակարգերը տարբեր են․ «Ընդհանուր առմամբ օրակարգը որևէ խնդրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության հասնելն է։ Եվ եթե կոմունիկացիաները, սահմանազատումը նպաստում են նշված վերջնական նպատակին, ապա այն ներառվում է այդ նպատակն իրականացնելու խնդիրների շարքում։ Ես կարծում եմ՝ Բրյուսելում  խոսելու են շատ գործոնների մասին, որոնցից է նաև սահմանազատումը և նաև կոմունիկացիաների ապաշրջափակումը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում