Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Թուրքիայի հայկական չափումը. «լինել, թե չլինել» Էրդողանին

Թուրքական լիրայի տենդի հերթական «նոպաների» ֆոնին Էրդողանը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին: Այդ քայլը վկայում է ներքին այն շոշափելի լարման մասին, որ առկա է Թուրքիայում տնտեսական վիճակի հետևանքով, որը Էրդողանի համար առաջացնում է քաղաքական մեծ ռիսկեր և նախարարի պաշտոնանկությամբ գոլորշի բաց թողնելու անհրաժեշտություն: Հայաստանում ներթուրքական իրադարձությունները վայելում են հանրային որոշակի հետաքրքրություն միանգամայն հասկանալի օբյեկտիվ պատճառններով: Միաժամանակ, հետաքրքրությունը պայմանավորվում է նաև «սպասումով», որ ներթուրքական զարգացումները կարող են ի վերջո բերել  Էրդողանի ագրեսիվ դարաշրջանի ավարտի: Կա՞ այդպիսի հեռանկար ներթուրքական զարգացումներում, թե ոչ, հնարավոր է գնահատել թերևս մանրամասն ու հանգամանալից զննության արդյունքում:

Այն, որ Թուրքիայի նախագահն ունի լրջագույն խնդիր վարկանիշի, ըստ այդմ 2023 թվականին սպասվող հերթական նախագահական ընտրությանը հաջողության հնարավորության առումով, անկասկած է: Բայց, դատապարտված է Էրդողանը, թե ոչ, սա ասելը դեռ վաղ է: Միաժամանակ սակայն, Էրդողանի «անկման սպասումը», որ կարող է լինել հայկական հանրությունում, թերևս «իռացիոնալ» է այլ իմաստով: Հասկանալի է, որ այդ «սպասումը» կառուցվում է այն տրամաբանության կամ ակնկալիքի վրա, որ Էրդողանն է ագրեսիվ Թուրքիայի «պատճառը» ու բավական է, որ նա չլինի, և գործ ունենանք այլ, ավելի զուսպ և «հանդուրժող» հարևանի հետ: Դա թյուր սպասում կամ ակնկալիք է, և ոչ այն պարզունակ զգայական արտահայտության տրամաբանությամբ, որ՝ «թուրքը մնում է թուրք», «Թուրքիան երբեք հարևան չի լինի», և այլն: Խնդիրը միանգամայն օբյեկտիվ ու ռացիոնալ քաղաքական իրողությունների դաշտում է: Թուրքիայի քաղաքականությունը պայմանավորված չէ միայն Էրդողանով: Անշուշտ, անձի գործոնը պետության առաջին դեմքի կարգավիճակում ունի առանցքային նշանակություն, սակայն խորքային առումով ի վերջո անձի գործոնն է ենթակա լինում լայն զարգացումներին, այլ ոչ հակառակը:

Թուրքական քաղաքականությունն ու վարքագիծը այդ իմաստով առավել թելադրված կամ «ազդված» են ավելի լայն մակարդակում առկա նվազագույնը երկու դիմակայության գործընթացով՝ ամերիկա-ռուսական և ամերիկա-չինական: Կան այլ խոշոր գործոններ, սակայն կա նվազագույնը այդ երկու հարթությունը, որտեղ Թուրքիան ունի որոշակի դերային դիտարկումներ, և ինչն էլ բնականաբար թուրքական էլիտաներին է ստիպում մտածել սեփական դերի և ռիսկերի, հնարավորությունների ու հեռանկարների տարբեր մոդելավորումների մասին: Էրդողանը, կամ էրդողանյան Թոււրքիան խոշոր հաշվով աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների հետևանք է, ըստ այդմ մտածել, թե Էրդողանի լինել-չլինելն է խնդիրը, թերևս կնշանակի գնալ սխալ չափումների և հաշվարկների ճանապարհով: Ելակետը այն իրողություններն են, որոնք ծավալվում են ավելի լայն մակարդակում և դրանով պետք է չափել թե Թուրքիայի վարքագծային հնարավոր դրսևորումները, թե՞ նաև Թուրքիայի հանդեպ հայկական քաղաքական վարքագծի բաղադրիչներն ու բովանդակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում