Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր եւ ՌԴ կողմից. Ալեն Սիմոնյան

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը, նշել է. «Մարդիկ մեզ երկրորդ շանս են տվել, ընդդիմությանն էլ, որովհետեւ մենք ժողովրդի հետ կիսվել ենք ամեն ինչով, որովհետեւ մենք իրենցից մեկն ենք եղել ու կանք։ Դրա համար են ընդդիմադիրները զարմացած, որ այդքանից հետո, ինչ որ իրենք մեզ վերագրում էին, մարդիկ գնացին քվեարկեցին եւ ձայները տվեցին մեզ։ Թող քննադատեն, ես ուզում եմ։ Մենք ունենք նորմալ ընդդիմադիր գործիչներ, բայց քիչ են։ Հիմա այդ ընդդիմադիրները չգիտեն ինչպես օգնեն, պիտի ասեն իշխանությունն իր համար ընդդիմություն է ստեղծում: Նրանք, ովքեր իրենց զուտ անձնական նպատակն են հետապնդում, որ բանտ չընկնեն իրենց արած հանցագործությունների համար, որ էլի հնարավորություն ունենան ուղղաթիռով աշխատանքի գնալ-գալ իրենց շահերի համար, ասում են՝ ժողովուրդ… Բայց դու ե՞րբ ես ժողովրդի հետ կապ ունեցել. ուղղաթիռով գնալ գալո՞վ։ Մարդկանց երեսին նայե՞լ ես, մարդկանց անունները հիշե՞լ ես։ Պետությունը ձեռքդ բռնել է, պիտի քեզ պատժի արածներիդ համար»:

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Ադրբեջանին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ ժառանգություն են ստացել երկիր, որտեղ ստիպված են զրոյից ամեն ինչ կառուցել։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում գործել է կոռուպցիոն համակարգ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Սիմոնյանի խոսքով՝ ի հեճուկս բոլոր հայտարարությունների՝ միջանցք բառ չկա։

«Ես չգիտեմ, թե հարեւան երկրի ղեկավարն էդ բառն ասելուց ինչ նպատակ է հետապնդել։ Ենթադրում եմ՝ ներքին լսարանի համար է դա ավելի շատ նախատեսված։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, խոսակցության մեջ նաեւ քննարկվում է Ադրբեջանի միջով միջանցք դեպի Ռուսաստան…։ Նշեմ, որ միջանցք բառ չկա, չի լինելու, դա չի քննարկվում։ Հստակ ասվել է մեր եւ ՌԴ կողմից»,-պարզաբանել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող ընտրություններին, իրենց քաղաքական թիմի շուրջ պտտվող խոսակցություններին վերաբերող հարցադրումներին: Նա պատասխանել է նաեւ պողպատե մանդատին, ընդդիմությանը, նախկին իշխանություններին վերաբերող հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում