DANZ-ը՝ հայկական արտադրության ակնոցների բրենդը, տեղական շուկա մտավ համարձակ գաղափարներով և դարձավ ամենասիրելի բրենդներից մեկը։ Ընկերությունն այսօր ունի իր յուրօրինակ գույնն ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Բրենդի ֆեշն խանութներն այսօր գործում են մայրաքաղաքի երկու խոշոր մոլերում՝ «Դալմա Գարդեն մոլ» և «Երևան Մոլ» ։ Նոյեմբերի 24-ին «Մեգամոլ Արմենիա»-ի առաջին հարկում բացվեց DANZ-ի՝ Երևանում թվով երրորդ խանութ-սրահը, որտեղ ներկայացված է բրենդի ամբողջ տեսականին։ Ընկերության գրանցած հաջողություններն ու բրենդի նկատմամբ ամեն օր մեծացող պահանջարկը շարժառիթ հանդիսացան ունենալ նոր մասնաճյուղ։
Շրջանակների պատրաստման համար որպես հումք օգտագործվում է ցելյուլոզային ացետատ, որն ակնոցների արտադրության ոլորտում համարվում է աշխարհում ամենատարածված ու որակյալ նյութը։ DANZ-ի ապակիները բարձորակ են ու անվտանգ և 100%-ով պաշտպանում են արևի ճառագայթներից։ Բրենդն առաջարկում է ակնոցներ բոլորի համար․ այստեղ իրենց համապատասխան մոդելը կգտնեն ինչպես կանայք և տղամարդիկ, այնպես էլ` երեխաները։
DANZ-ը հպարտությամբ ներկայացնում է հայկական արտադրանքը, ոճն ու որակը նաև միջազգային շուկայում: Ընկերության ամբողջ հավաքածուն առցանց հարթակներում հասանելի է նաև ԱՄՆ-ում։ Ռուսաստանում գործում է DANZ խանութ-սրահը և www.danz.ru կայքը։ Ձեր DANZ-ը կարող եք գտնել բրենդի ֆեշն խանութներում կամ պատվիրել www.danz.am կայքում։ ՀՀ ամբողջ տարածքում գործում է անվճար առաքում։