Wednesday, 19 01 2022
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր
Էրդողանի Ասրիկա նախագիծը
01:00
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք
00:45
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
Վահագն Խաչատուրյանը և Կատարինա Բյորլին Հանսենը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ
Նոր նշանակում՝ փոխվարչապետի աշխատակազմում
Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
23:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին
23:00
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս
Վովա Գասպարյանի աղմկոտ գործի լայն ինտրիգները
21:50
Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում
21:40
Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
21:30
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
21:20
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում
ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը
Վերջին 20 տարիների ընթացքում մեր արտահանման կառուցվածքը դեգրադացվել է
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ դա շատ կարևոր է
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստին քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը
Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը
Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
Հակակոռուպցիոն կոմիտե VS Դատախազություն, գործակալների փնտրտուք ԱԺ-ում․ Հիմնական թողարկում
19:50
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Մոսկվայում ինչ-որ բան այն չէ Սոչիից հետո. ինչ են խոսել Բլինքենն ու Չավուշօղլուն

Մոսկվայում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կշարունակվի առաջիկա օրերին: Այդ մասին հայտնի է դարձել փոխվարչապետների դեկտեմբերի 1-ի հանդիպումից հետո, որին չի հաջորդել որևէ հայտարարություն, թեև նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը կարծես թե ազդարարել էր այդպիսի հայտարարության մասին: Պուտինը 26-ին նշել է, որ «գալիք շաբաթ» Մոսկվայում կլինի փոխվարչապետների հանդիպում և դրանից հետո կհայտարարվի հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ որոշումների մասին: Սակայն, պարզվում է, որ դեկտեմբերի 1-ի հանդիպումը բավարար չէ և առաջիկա օրերին հանդիպումը փոխվարչապետների մակարդակով կշարունակվի: Դա էլ թերևս նշանակում է, կամ առնվազն հիմք տալիս ենթադրելու, որ հընթացս ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բարդացրել են գործընթացը: Թե որքանով են բարդացրել, դեռ պարզ չէ, ինչպես որ պարզ չէ, թե որոնք են ի հայտ եկած հանգամանքները: Միևնույն ժամանակ, ինչպես նկատել էի նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո, ակնառու էր Սոչիի հանդիպման առնչությամբ Թուրքիայի առնվազն մտահոգությունը, եթե ոչ՝ դժգոհությունը: Դրա դրսևորում էր այն, որ Էրդողանը շտապեց օգտագործել առիթն ու նոյեմբերի 28-ին հանդիպում ունենալ Իրանի նախագահ Ռայիսի հետ՝ Աշխաբադում տեղի ունեցող տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովին: Թուրքիայի մտահոգության պատճառներն ու մոտիվները անշուշտ շատ խորն են ու այս համատեքստում ուշագրավ է այն, որ հայտնի դարձավ դեկտեմբերի 3-ին Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է 3-ին զրույց ունենալ ՌԴ նախագահի հետ: Սա թերևս նշանակում է, որ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի վրա եթե ոչ վճռորոշ, սակայն էական ազդեցություն կարող է թողնել այդ զրույցը: Պուտինը կփարատի՞ Էրդողանի մտահոգությունները, թե՞ կբավարարի նրա որևէ պահանջ կամ պայման:

Բարդ է ասել, որովհետև ընթացող խաղն իսկապես բազմաշերտ է, նկատի ունենալով այն, որ դեկտեմբերի 3-ին ընդառաջ Մոսկվան բավականին կոշտ կերպով մերժել է նաև ուկրաինական ուղղությամբ Կիևի և Մոսկվայի միջև միջնորդ լինելու Անկարայի առաջարկը: Կկարողանա՞ Մոսկվան մերժել Անկարային նաև Սոչին խմբագրելու կամ սրբագրելու հարցում: Այդ առումով շատ բան է կախված նրանից, թե Հարավային Կովկասի վերաբերյալ ինչ քննարկում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որոնք հանդիպել են Ռիգայում ՆԱՏՕ արտգործնախարարների հավաքի շրջանակում: Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինան, Հարավային Կովկասն ու Եթովպիայի իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում