Կորոնավիրուսի հետ կապված իրադրության մեղմացում կա, սրան զուգահեռ, սակայն, աշխարհում նոր շտամ է հայտնաբերվել։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ իրադրությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` «Օմիկրոնը» դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, սակայն հստակ չէ, թե նոր շտամն ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է բնակչության 40, իսկ երկրորդ` 23.9 տոկոսը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է բժիշկ-համաճարակաբան Գենադի Պալոզյանի հետ։