Wednesday, 26 01 2022
01:00
Լեհաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի նախագահը հանձնարարել է խստացնել շինարարական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթների կարգը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք
Հայաստանում երկաթուղային ծրագրերի իրականացումը Ֆրանսիայի առաջնահերթություններից է
00:30
Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին
00:20
Ուկրաինան լքելու ամերիկացիներին տրված հանձնարարականները չեն նշանակում «ներխուժման» վստահություն. Բլինկեն
00:10
ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել

Կաշխատեմ ՀՀ ԱԱԾ-ի հետ, իսկ Արցախի ԱԱԾ չեմ գնա՝ հարյուր տոկոս ինձ այնտեղ սպանելու են․ Ռոման Բաղդասարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բլոգեր Ռոման Բաղդասարյանը։

-Ռոման, Արցախի ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված՝ ձեր մասնակցությամբ տեսանյութին, որում դուք  հայտարարել եք  Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու ու սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին: Ձեզ առաջարկել են ներկայանալ Արցախի ԱԱԾ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

Ես չեմ պատրաստվում ներկայանալ Արցախի ԱԱԾ, քանի որ ինձ այնտեղ հարյուր տոկոսով սպանելու են։ Մենք արդեն գիտենք, թե Բակո Սահակյանի  թիկնապահին ինչպես են սպանել, գիտենք ինչքան մարդ է առհասարակ սպանվել վերջին տարիների ընթացքում։ Ինչու՞ պետք է գնամ ԱԱԾ։ Առաջինը՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով։ ԱԱԾ-ն ինձ ո՛չ զանգել է, ո՛չ թուղթ է տվել, որ պետք է ներկայանամ, իսկ դա անօրինական ու ապօրինի է։ Համացանցում գրում են, որ այս մարդը պետք է գա, դուք մտածում եք, որ դա նորմա՞լ է առհասարակ։ Համացանցում գրել՝ այ տղա արի, դա չլսված բան է։

Երկրորդը՝  մենք անպայման աշխատելու ենք Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ ու բոլոր հարցերին պատասխանելու ենք, բայց Արցախ ես չեմ գնալու, քանի որ այնտեղ ինձ սպանելու են։

-Այսինքն՝ խնդիրը կոնկրետ Արցախի ԱԱԾ գնալն է։

-Այո։

-Դուք այս ամենում ինչ-որ միտում տեսնում եք, սա ձեր գործունեության նկատմամբ հետապնդում համարու՞մ եք։

-Այո։ Գիտեք՝ ես մեր սփյուռքի ընկերների հետ ամբողջ տարին օգնություն եմ տալիս մարդկանց ու այդ մարդիկ ինձ պատմում են, թե ինչ է կատարվել կռվի ժամանակ։ Ես օդից ոչինչ չեմ վերցրել։ Ամբողջ Հայաստանն էլ դա ասում է։ Դուք էլ որպես հայ աղջիկ շատ լավ գիտեք, թե ինչի մասին եմ ես պատմում։ Մեր ողջ ժողովուրդը գիտի, որ զինվորները մնացել են առանց հրամանատար, հրամանատարը շպրտել է  զինվորին, թողել թուրքերի հետ մենակ։ Նույն Մատաղիսում 200 հոգուց ավել  սեպտեմբերի 27-28-ին սպանված են եղել, քանի որ հրամանատարները շատ սխալ բաներ են արել։ Այո՛, ասել եմ դա ու հենց այդպես էլ կա։

-Իսկ փաստեր ունե՞ք։

-Կան տղաներ, ովքեր հրաշքով են փրկվել։ Իրենք պատրաստ են՝ ում պետք է, ինչ պետք է, պատմեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում