Հայաստանի 4 համայնքում 2022թ.-ի հունվարի 1-ից շինթույլտվությունները կտրամադրվեն էլեկտրոնային համակարգով։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ նախագիծը բխում է կառավարության այն տեսլականից, որ մինչև 2024թ.-ի տարեվերջ թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առցանց համակարգի միջոցով։