ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել Է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել Է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, հաղորդել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:
Վարակված անձը, որը լիովին պատվաստած Է եղել, միայն վերջերս Է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել Է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչին: «Ախտահարվածը գտնվում Է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ Է, որ հիվանդը թեթեւ ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում Է»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել Է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում Է պատվաստման եւ պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:
Նա ճշտել Է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝ «բուստարային չափաբաժինը պետք Է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: