Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականն առաջինն ու միակն է Եվրոպայում․ «Փառահեղ» վիճակագրություն․․․

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այս անգամ մերոնք Երևանում 0։10 հաշվով զիջեցին Նորվեգիային։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 19։0 հաշվով զիջել էր Բելգիային։ Փաստորեն վերջին երկու հանդիպումների կտրվածքով Հայաստանի ընտրանին պարվել է 29։0 հաշվով։ Ընտրական F ենթախմբում Հայաստանի հավաքականն անց է կացրել 6 հանդիպում և կրել նույնքան պարտություն։ Այդ 6 հանդիպումներում մեր ազգային թիմին չի հաջողվել գոնե մեկ գնդակ խփել սեփական դարպասն ընդունելով 46-ը։ Կանանց հավաքական ունենալ չունենալու մասին բազմիցս ենք խոսել։

Բելգիայի դեմ խաղում գրանցված արդյունքը ծաղրի առարկա էր դարձել միջազգային մամուլում։ Էմոցիաներն ու տհաճ զգացողությունները մի կողմ դնելով՝ փորձենք հասկանալ իրականում որտեղ է գտնվում Հայաստանի հավաքականը, որտեղ ենք գտնվում մենք։ Եվ այսպես, աշխարհի առաջնության ընտրական փուլին եվրոպական գոտուց մասնակցում են 54 հավաքականներ, որոնք բաժանված են 9 ենթախմբերի։ Հայացք նետենք թերևս խմբերում այս պահին վերջին 6-րդ հորիզոնականում գտնվող հավաքականների արդյունքներին։ A ենթախմբի մրցաշարային աղյուսակը եզրափակում է հարևան Վրաստանի հավաքականը, որը 4 խաղում կրել է նույնքան պարտություն խփած և բաց թողած գնդակների 0-20 հարաբերակցությամբ։ B խմբում վերջինը Ֆարերյան Կղզիների ազգային թիմն է։ Վերջինս 5 խաղում կրելով նույնքան պարտություն խփել է 2 և բաց թողել 40 գնդակ։ C խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակում է Կիպրոսը։ Այս հավաքականը 6 խաղում վաստակել է մեկ միավոր, խփել 2 և բաց թողել 30 գնդակ։ D խմբում վերջին 6-րդ հորիզոնականում Լատվիան է, որը 5 խաղում նույնքան պարտություն է կրել խփել 2 և բաց թողել 46 գնդակ։ Ի դեպ, նոյեմբերի 30-ին լատվիացիները հյուրընկալվելիս 20։0 հաշվով զիջել էին Անգլիային մեկ գնդակով գերազանցելով Հայաստանի հավաքականի ցուցանիշը։ E ենթախմբում 6-րդ տեղում Ադրբեջանն է։ Վերջինս 6 խաղում վաստակել է 3 միավոր խփել 2 և բաց թողել 18 գնդակ։ G խմբի վերջին հորիզոնականում գտնվում է Մոլդովան, որը 4 խաղում կրել է նույնքան պարտություն գնդակների 0-16 հարաբերակցությամբ։ H ենթախումբը եզրափակում է Բուլղարիան։ Վերջինս 5 խաղում նույնքան պարտություն է կրել խփել մեկ և բաց թողել 20 գոլ։ Եվ վերջապես I խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակում են էստոնացիները որոնք 5 խաղում կրելով նույնքան պարտություն, բաց թողել 26 գնդակ։

Փաստորեն Հայաստանի ազգային թիմը ետնապահների շարքում առաջինն է բացասական բոլոր ցուցանիշներով։ Հայաստանի հավաքականի հետ կարող է «մրցակցել» թերևս Լատվիայի հավաքականը, որը մերոնց պես բաց է թողել 46 գնդակ։ Ի տարբերություն Հայաստանի հավաքականի, սակայն Լատվիային հաջողվել է երկու գոլ խփել։ Նշեք նաև, որ Հայաստանի հավաքականը այս պահին միակն է Եվրոպայում, որին «հաջողվել» է ընտրական այս շրջափուլում 3 պարտություն կրել երկնիշ թվով։ Մասնավորապես, մեր հավաքականը 19։0 հաշվով պարտությունից զատ 2 անգամ 10։0 հաշվով զիջել է Նորվեգիային։ Վիճակագրական «փառահեղ» ցուցանիշները իսկապես խոսուն են։ 19։0 հաշվով պարտությունից հետո Հայաստանի ուժեղագույն «Հայասա» ակումբը հանդես գալով հայտարարությամբ լքեց առաջնությունը․ «Օրեր առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ բաց թողնելով 19 գոլ: Վստահ ենք՝ շատերդ մեծ ցավ ապրեցիք այդ դաժան տեսարանից: Պատկերացրեք թե ինչ ապրումներ են ունենում նրանք, որոնք գործունեություն են ծավալում կանանց ֆուտբոլում և ամեն ինչ անում են նման իրավիճակում չհայտնվելու համար:

Պատկերացրեք ամեն նման պարտությունից հետո ինչ հիասթափություն են ապրում նրանք, որոնք անշահախնդիր կանգնած են կանանց ֆուտբոլի կողքին՝ պատրաստ ամեն ինչով նեցուկ լինել ֆեդերացիային ու կանանց ֆուտբոլի ազգային ընտրանուն, բայց նրանց բոլոր փորձերը բախվում են անհասկանալի արգելքների՝ դրված այն անձանց կողմից, որոնք կոչված են մտածել կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի մասին՝ սկսած ֆեդերացիայի նախագահից մինչեւ կանանց ֆուտբոլի բաժնի պետ»,-մասնավորապես ասված էր հայտարարության մեջ: Մեկնաբանություններն իսկապես ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում