Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Մեր աշխատանքի շնորհիվ Հայաստանի միջազգային գործընկերներն իրենց համարում են մեր փաստաբանը Եվրամիությունում

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում մեկնաբանի այն հարցին, թե ռուսական լրատվամիջոցի հետ հայտնի հարցազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը վատթարացրել է հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար վտանգավոր ժամանակներում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մեծ պետություններն ունենում են իրենց շահերը, բոլոր պետություններն ունեն իրենց շահերը, եւ մանկամտություն է կարծել, որ առաջնայինն Ալեն Սիմոնյանի այցի մեկ ժամ ավել կամ մեկ ժամ պակասն է։ Անձնային հարաբերությունները հաճախ ազդեցություն ունենում են, բայց դրանք որոշիչ չեն։ Ինձ հետ կապված մեկ ասում են Ռուսաստանի լրտես է, մեկ ասում են՝ թեկնածու է։ Ոնց հարմար է՝ ասում են»։

Անդրադառնալով Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Հունաստան եւ այլ երկրներ կատարած պաշտոնական և աշխատանքային այցերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Մենք ականատես եղանք, որ ամենադժվար պահին որոշ միջազգային գործընկերներ լռեցին, որոշները, օրինակ, շատ կտրուկ իրենց դիրքորոշումը ցուցադրեցին։ Տեսեք, օրինակ, շատ կարեւոր էր իմ ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը Մոսկվա կատարելը։ Վիեննայի խորհրդաժողովին տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ նա հրավիրեց ինձ Ռուսաստան՝ ասելով, որ առաջին այցով, հուսամ՝ Ռուսաստան կգաք։

Նշյալ այցն իր կողմից շատ բարձր մակարդակով կազմակերպվեց, լավ հարաբերություններ ձեւավորվեցին նրա հետ։  Նա շատ լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ինչն իր ազդեցությունն ունեցավ մեր հետագա հարաբերությունների վրա։ Դրան հետևեց Վոլոդինի հետ հանդիպումը, որը Պետդումայի նոր ղեկավար էր ընտրվել եւ դա իր առաջին հանդիպումն էր, որը նույնպես ցուցադրական բնույթի էր լինելու, բայց տևեց նախատեսվածից երկու, երեք անգամ ավելի երկար»։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ֆրանսիայի այցը համընկնում էր Սենատում Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւի քննարկման օրվա հետ ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։

«Ասեմ որ մշտապես մենք պետք է այնտեղ լինենք, որտեղ մեր հարեւաններն են, որպեսզի մեր կարծիքը ներկայացնենք։ Ելույթ է ունենում Ադրբեջանի <<այսպես ասած>> գործընկերը, ելույթ է ունենում եւ Արցախի հարց է բարձրացնում, Հայաստանի մասին հարց է միջազգային հանրությանը ներկայացնում, որին ի պատասխան, պարտադիր հետեւում է մեր ելույթը, դիրքորոշումը։ Կարելի է ասել՝ ես այդ պահին Հայաստանի Հանրապետության փաստաբանն եմ եւ վստահ եմ՝ մեր հայրենակիցները գիտեն, որ մեր շահերը պահելու մասով ես չեմ վարանի։ Եվ այդ այցերը, դրա մեծ արձագանքը դուք տեսնում եք հայտարարությունների մեջ։ Նույն վերաբերում է Մակրոնի հայտարարությանը, պարոն Լարշեի՝ Ֆրանսիայի Սենատի ղեկավարի հետ ստորագրված փաստաթղթին։ Մի խոսքով, դա ամենածանրակշիռ քայլերից է, որի վրա հետագայում հիմնվում են համաձայնությունները, աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ այլն եւ այլն»,-հավելել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ խորհրդարանական դիվանագիտությանն ուղղված քայլերի մասով ավելի պրոակտիվ լինելն ուղղակի անհնար է։ Նա, որպես օրինակ, ներկայացրել է Վիեննա կատարած այցը՝ ընդգծելով, որ երեք օրվա ընթացքում պետական բարձր մակարդակի 12 հանդիպում է ունեցել։ Նա տեղեկացրել է, որ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահի հետ կարճ ժամանակահատվածում ձևավորվել են հոյակապ հարաբերություններ։ Նրանք արձանագրել են. «Համարեք՝ մենք ձեր փաստաբանն ենք Եվրամիությունում»։ Եզրափակելով՝ Ալեն Սիմոնյանը մեկ անգամ ևս փաստել է, որ դրանք բոլորը կատարված աշխատանքների արդյունք են։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում