Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Սահմանագծում-սահմանազատում պետք է իրականացվի, որպեսզի վտանգը հասցվի նվազագույնի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը

Պարոն Աթանեսյան, Սոչիի հանդիպումից հետո նշվում է, որ սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերի հիման վրա։ Ինչպիսի՞ փաստաթղթերի մասին կարող է խոսքը լինել։

Ես չեմ կարող ասել, թե միջազգային ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։ Սահմագծումը և սահմանազատումը պետք է տեղի ունենան խորհրդային քարտեզներով։

Ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Որքանո երկարատև կարող է լինել այդ գործընթացը և այդ ընթացքում ինչ վտանգների առջև կարող ենք կանգնել:

Հայաստանը վտանգի առջև է այսօր, այս փուլում, երբ Ադրբեջանի հետ ունի ոչ թե ճանաչված սահման, այլ՝ շփման գիծ։ Սահմանագծում-սահմանազատում պետք է իրականացվի, որպեսզի վտանգը հասցվի նվազագույնի։

Հնարավոր սահմանզատումը որքանո՞վ հնարավորություն կտա թուլացնելու լարվածությունը։ Նշվում է, որ այն երկար տարիների գործընթաց է ենթադրում։

Սահմանագծում-սահմանազատում իրականացնել՝ նշանակում է հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։ Տրամաբանությունը դա է։ Գործնականում, իհարկե, դրա համար տարիներ կպահանջվեն։ Այդ ընթացքում կարող են լինել նաև էքսցեսներ, բայց, կրկնեմ, այս փուլում գլխավորը լայնածավալ պատերազմի բացառումն է։ Ես տպավորություն ունեմ, որ Սոչիում այդպես են պայմանավորվել։ Թե որքան հավատարիմ կլինի թշնամական կողմն այդ հանձնառությանը՝ դժվար է ասել։ Հայաստանը պարտավոր է յուրաքանչյուր օր բարելավել շփման գիծը՝ միաժամանակ վարելով պրագմատիկ արտաքին քաղաքականություն։

Պարոն Աթանեսյան ինչպիսի՞ ակնկալիքներ կան Բրյուսելի հանդիպումից։ Պուտինը Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը խոսեց դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՓաշինյանԱլիև հանդիպման մասին՝ նշելով, որ ռուսական կողմը նույնպես ողջունում է այդ այցը, և որքան շատ լինեն շփումները, այնքան լավ:

Ռուսաստանի նախագահը, որքան հիշում եմ, շատ հստակ ասել է, որ կողմերը Սոչիում պետք է մի քայլ առաջ անցնեն, որից հետո այլ հարթակներում շարունակեն քննարկումները։ Մնացածը դիվանագիտական նրբասացություն է։ Բրյուսելից ոչ մի գործնական ակնկալիք ես չունեմ, և առհասարակ, 44-օրսօրյա պատերազմից հետո ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ։ Թերևս՝ միայն մեկ․ իրավիճակի կայունացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում