Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
«Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։
Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։