Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

«Օմիկրոնի» դեպքում առկա պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել․ չի բացառվում՝ կարիք լինի նորից պատվաստվել

Ինչպես արդեն հայտնի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)-ն հայտարարել է Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» առաջացման մասին։ Ըստ կազմակերպության՝ Հարավային Աֆրիկայում առաջացած կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր արձանագրվել են նաև Բոտսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում, Ռուսաստանում։ Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել են մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։ Այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանը ևս ժամանակավորապես կսահմանափակի մի շարք երկրներից, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից քաղաքացիների մուտքը երկիր։ Գիտնականները դեռ չեն պարզել նոր շտամի վտանգավորության աստիճանը։ Կառույցը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանանի խոսքով՝ բոլոր տվյալները դեռ շատ նախնական են ու փոփոխության ենթակա են բոլոր տվյալները, բայց այդպիսի աղոտ տվյալները ցույց են տալիս՝ Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն առանձնանում է նրանով, որ ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում։ Այս արդյունքները վկայում են, որ վիրուսը հնարավոր է ավելի հեշտ վարակելի և արագ ու հեշտ տարածվող բնույթ է կրելու, և կարելի է ասել՝ կարողանալու է անդրադառնալ պատվաստանյութի արդյունավետության վրա։

«Բանն այն է,որ առկա բոլոր պատվաստանյութերի հիմնական թիրախը հենց սպայկային սպիտակուցն է, հետևաբար այդքան շատ մուտացիաները առաջացնելու են պատվաստանյութերի ազդեցիկության և արդյունավետության խնդիր, և հնարավոր է անհրաժեշտություն առաջանա պատվաստանյութերի մեջ որոշ փոփոխություններ կատարել»,-ասաց համաճարակաբանը։ Նա նշեց,որ պատվաստանյութերի փոփոխությունների մասին արդեն հայտարարել են «Մոդեռնայի» և «Սպուտնիկի» ներկայացուցիչները։

Հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ պատվաստված անձինք ևս պետք է նորից պատվաստվեն, հայտնի է՝ ինչպիսի բարդ ընթացք ունի հիվանդությունը, համաճարակաբանն ասաց, որ, չի բացառվում, որ կարիք լինի նորից պատվաստվելու, որը հաստատապես կարող ենք ասել միայն որոշ փաստերի առկայության պարագայում՝ հասկանալու համար ինչքանով են եղած պատվաստանյութերի հակամարմինները ունակ չեզոքացնելու այս նոր շտամի անտիգենը, հարուցիչները։

Ըստ համաճարակաբանի՝ «Օմիկրոն» շտամի մասին հայտնի է, որ ավելի շատ երիտասարդների շրջանում է գրանցվում, իսկ հիվանդության բնույթի, վտանգավորության հետ կապված դեռ որոշակի հստակություն չունեն, քանի որ դեպքերը շատ են։ Այնուամենայնիվ, Տեր-Ստեփանյանի համոզմամբ, նոր շտամերի առաջացումը հետևանք է պատվաստումների գործընթացի ձգձգվելու, դանդաղ զարգացման հետ։ Սա չի վերաբերվում միայն մեզ, այլ ամբողջ աշխարհի մասշտաբով պետք է լինի։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում