Սիրիայի Հասեկեի նահանգում, որը գտնվում Է երկրի հյուսիս – արեւելյան տարածաշրջանում, ամերիկյան ուժերի երկու բեռնատար Է այրվել: Դեկտեմբերի 1-ին հայտնել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ «ԱՄՆ-ի ուժերի երկու փոխադրամիջոցները պայթել են ինքնաշեն պայթուցիկ սարքից եւ այրվել Ալ Մալիքիա բնակավայրից ոչ հեռու: Միջադեպի մանարմասներն, ինչպես նաեւ պայթյունի հետեւանքով հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում: