Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն Է տվել ապագայում համավարակների կանխման համար միջազգային համաձայնագրի կնքման հարցի շուրջը բանակցություններ սկսելու որոշման նախագծին: Դեկտեմբերի 1-ին այդ մյասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վայակոչելով ԱՀԿ-ի ներկայացուցչին:
Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունն ստացել Է ԱՀԿ-ի անդամ 194 պետությունների հավանությունը:
«Մեզ ներկայացված տեքստը լայն քննարկումների, կարծիքների անկեղծ փոխանակման եւ փոխզիջումների արդյունքն Է»,- ասել Է Ավստրալիայի ներկայացուցիչ Սալլի Մենսֆիլդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: