Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Մինչև դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումը Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Մինսկի խմբի առաջարկներին պատասխան տան

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները:

«Ալիք Մեդիան» նշում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից բացի Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու է Հայաստանից բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: Այսպիսով՝ տեղի է ունենալու աշխատանքի բաժանում երկու հիմնական ուղղություններով՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-անկլավներ, և երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին և Արցախին վերաբերող կետ:

Քաղաքագետ  Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ առայժմ վաղ է կարծիք ձևավորվել այս հանդիպման վերաբերյալ, պետք է սպասել արդյունքներին․«Հասկանալի է, որ այդ հանդիպումն ուղղված  է նրան, որ երկկողմանի ձևաչափով գործառույթ ձևավորվի, որի հակակշիռ կդառնա Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործող  ձևաչափին։Այդ առումով սպասվող  բանակցություններն ըստ էության համապատասխանում են Ադրբեջանի սպասելիքներին։ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ հայտարարեցին, որ գոհ են ընթացող գործընթացից։ Ըստ էության այդ լայն օրակարգով բանակցությունները հետապնդում են նպատակ զրոյացնել Մինսկի խմբի օրակարգն ու հակակշիռ ստեղծել Բրյուսելի հանդիպումից ընդառաջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ փարիզյան հանդիպման ժամանակ նոյեմբերի 12-ին և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը ստացան Մինսկի խմբի առաջարկը խաղաղ  կարգավորման վերաբերյալ․ «Այդ առաջարկը ներառում է կարգավիճակի վերաբերյալ հարցեր, միջազգային խաղաղարար բազմազգ օպերացիան, որոնք կստեղծեն իրական անվտանգության երաշխիքներ ու բազմաթիվ այլ հարցեր։ Հասկանալի է, որ այդ առաջարկին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է տան իրենց պատասխանը՝ մինչև դեկտեմբերի 15-ը։Եթե համաձայն են, ապա  Եվրամիությունն իր կողմից պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կողմերին տարածաշրջանում պատերազմի հետևանքով  ենթակառուցվածքի վերականգնման համար և դրա համար կարևոր է  Բրյուսելի հանդիպումը։ Դա ոչ միայն քաղաքական լուծման առաջարկ է, այլ նաև հնարավորություն է կոնկրետ ֆինանսական միջոցների, Եվրամիության կողմից տրամադրվող միջոցով իրականացնել կոնկրետ ծրագիր։ Այդ ամենին Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան ու Հայաստանը փորձում են հակակշռել ու ստեղծել ալտերնատիվ գործընթաց, որի արդյունավետությունը կախված կլինի Մոսկվայում սպասվելիք  բանակցություններից՝ փոխվարչապետերի ձևաչաձով»։

Քաղաքագետի  խոսքերով՝ այդպիսով պարզ կդառնա, թե որ ճանապարհով են մտադիր գնալ Հայաստանն ու Ադրբեջանը․ «Մինսկի խմբի հովանու ներքո՞ գործընթացով, թե՞ երկկողմանի հարաբերությունների ճանապարհով, ինչպես որ դա ցանկանում է Ադրբեջանը։ Եվ ինչպես որ դրան աջակցում է Թուրքիան ու ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում