Tuesday, 16 04 2024
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ

Ովքեր են եղել երկու չաշխատողները, որոնք պետական գաղտնիք են փոխանցել Ադրբեջանին

ԱԱԾ-ն ավարտել է պետական դավաճանության վերաբերյալ գործի նախաքննությունը: Այդ մասին տարածած տեղեկության մեջ անվտանգային կառույցը հայտնել է նաև որոշակի մանրամասներ: Ըստ դրանց, ՀՀ երկու քաղաքացի չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, աշխատանք գտնելու նպատակով մեկնել են Թուրքիա, որտեղ էլ նանց հավաքագրել է ադրբեջանական հատուկ ծառայությունը: Երկու քաղաքացիները վերադառնալով Հայաստան աշխատել են ադրբեջանցիների համար և փոխանցել կարևոր, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: «Այդ տեղեկություններով նրանք հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման և հետագա առաջխաղացման համար», -նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունը չի պարունակում անվանական կամ ժամանակագրական մանրամասներ, ըստ երևույթին ելնելով պետական գաղտնիությունից կամ իրավական այլ նրբություններից: Այստեղ սակայն առաջանում է մի ուշագրավ հարց տարածած հաղորդագրության մի դրվագի առնչությամբ: Մասնավորապես, խոսվում է, որ Թուրքիայում հավաքագրվել են ՀՀ երկու քաղաքացի, որոնք այստեղ չեն ունեցել մշտական աշխատանք և կայուն եկամուտ: Հարց՝ այդ ովքե՞ր են եղել, որ չեն ունեցել մշտական աշխատանք, բայց ունեցել են հասանելիություն պետական գաղտնիություն պարունակող այնպիսի տվյալների, որոնք փաստորեն կարող էին այդպես  հարվածել մեր պաշտպանությանն ու անվտանգությանը և օգնել թշնամուն: Գուցե հետագայում հասանելի լինեն այլ մանրամասներ, սակայն առայժմ ակնառու է դառնում մի էական գործոն, խնդրի զուտ բարոյական կողմից բացի:

Բարոյական առումով իհարկե դավաճանության վերաբերյալ նույնիսկ խոսելն է կարծես թե ավելորդ: Բայց նաև անկասկած է մի բան՝ այդպիսի «հակում» ունեցող շերտեր կան ցանկացած հասարակության մեջ, ցանկացած հանրության մեջ կարող են լինել ստոր մարդիկ, նաև մարդիկ, որոնք կարող էին տարբեր հանգամանքների բերումով հայտնվել որևէ ցանցում: Հետևաբար, խնդիրն այստեղ այն է, թե պետության, հասարակության ներսում որքան պաշտպանված է անվտանգության համար վճռորոշ նշանակություն ունեցող անհրաժեշտ տեղեկատվությունը: Ինչպես կարող էին կարևոր ռազմավարական, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ձեռք բերել աշխատանք չունեցող անձինք: Եվ էլ քանի՞ այդպիսի անձ է անցնող մոտ երեք տասնամյակում առնչվել տեղեկությունների, տեղյակ եղել անցուդարձից, որոնք պետք է ենթակա լինեին գաղտնիության հատուկ ռեժիմի, և ըստ այդմ լինեին կառավարելի և կանխարգելելի: Այս դեպքը հերթական անգամ ի ցույց է դնում լայն ու խորը այն խնդիրը, որը նախօրեին դիտարկեցինք տեղեկատվա-կազմակերպական մակարդակում՝ կապված Իշխանասարից ադրբեջանցիների հետքաշման մասին տեղեկատվական անորոշության հետ, որ առաջացել էր մի համայնքապետի հարցազրույցից: Իսկ տեղեկատվությունը եղել է տարիներ շարունակ գոյություն ունեցած խնդրի մի մասը միայն: Թերևս շատ շատերը կարող են փաստել, թե այսպես ասած միջանձնային կամ խմբային զրույցներում ինչ տեսակի տեղեկատվություններ են շրջանառվել, որոնք պետք է լինեին խիստ նեղ շրջանակի մեջ: Սա լոկ դրվագներ չեն, այլ խոսում են Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված անվտանգային համալիրի խորքային բարձիթողության մասին: Այն մասին, որ ձևի, ցուցանակային կայացածության ներքո առկա են եղել բովանդակային, կառուցակարգային, աշխատանքային էֆեկտիվության խորքային խնդիրներ: Իսկ բանը թերևս այն է, որ անվտանգային համակարգի գերխնդիրը եղել է իշխանության վերարտադրությունը: Մնացյալ խնդիրներում հույսը սկզբունքորեն եղել է Ռուսաստանի իշխանության վերարտադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում