Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Ում է համախմբելու Ադրբեջանում Շարլ Միշելը

«Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա պահանջում է նաև Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցմանն ուղղված ջանքերի աջակցում», հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը, ելույթ ունենալով ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմի ֆորումի ժամանակ: Շարլ Միշելը կազմակերպել է Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը տեղի կունենա ԱԳ Վեհաժողովի շրջանակում, դեկտեմբերի 15-ին:

Առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ Բրյուսելի «միշելյան» նախաձեռնությունը ավելի շուտ թերևս միտված է Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքական կշիռը բարձրացնելուն, ինչի համար հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող նախաձեռնությունը ավելի շուտ առիթ է, միջոց, քան նպատակ: ԱԳ քաղաքացիական պլատֆորմի ֆորումի ժամանակ հնչած Միշելի ելույթում ուրվագծվում է դրա առնվազն մի բաղադրիչ՝ քաղաքացիական հասարակության աշխուժացում: Եվ այստեղ իհարկե բուն խնդիրը Ադրբեջանն է: Ադրբեջանում խոսել քաղաքացիական հասարակության մասին, որպես հանրային-պետական կյանքի ինստիտուտ, նշանակում է խոսել դեմոկրատական Ադրբեջանի մասին, որտեղ չկա նախագահի ցմահ ինստիտուտ, չկա կառավարող ալիևյան կամ ալիև-փաշաևյան կլանային տանդեմ: Մյուս կողմից, Միշելը հազիվ թե չիմանա այդ մասին: Հետևաբար առաջանում է առնվազն երկու հարց: Երբ նա խոսում է կայունության գործում քաղաքացիական կառույցների համախմբման մասին, ու՞մ է համախմբելու Ադրբեջանում՝ կայունության ռեգիոնալ գաղափարի շուրջ քաղաքացիական ինստիտուտների ներգրավման համար:

Իլհամ Ալիևը դեռևս տասնամյակ առաջ գործնականում արգելեց Ադրբեջանի որևէ այսպես ասած հասարակական, ոչ կառավարական միավորի շփում ունենալ հայաստանյան կամ արցախյան գործընկերների հետ: Թե՞ Շարլ Միշելը Ալիևին առաջարկելու է այսպես ասած վերացնել արգելքը, ասելով, որ պատերազմից հետո փոխվել է իրերի դրությունը, փոխվել է ստատուս-քվոն, Ադրբեջանը լուծել է տարածքների հարցն ու արդեն կարող է այսպես ասած որոշակիորեն «բացել» քաղաքացիական շերտը և թույլ տալ դրա վերականգնում: Եվրոպայի Խորհրդի նախագահը հնարավոր է ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարցում այդ շերտը «վերցնելով», կկարողանա բարձրացնել մի կողմից ԱԳ ռեգիոնալ դերը, մյուս կողմից այդպիսով ընդհանրապես ԵԽ դերակատարումը Կովկասում: Կստացվի՞ դա ԵԽ նախագահի մոտ, բարդ է ասել: Ի՞նչ քաղաքական գին կուզի Ալիևը Եվրամիությունից՝ «քաղաքացիական» բաղադրիչի դիմաց: Բանն այն է, որ, եթե ադրբեջանական քաղաքացիական բաղադրիչը լինելու է ոչ այլ ինչ, քան ալիևյան թելերով կառավարվող մի «խամաճիկային» մեխանիզմ, ապա հազիվ թե դրանից որևէ լավ բան դուրս գա կայունության համար: Այլապես, Միշելն իհարկե լավ բան է ասում, որ հանուն ռեգիոնալ կայունության պետք է ձևավորել նաև քաղաքացիական շերտերի երկխոսություն: Ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանում պետք է լինի այդպիսի շերտ, որ հնարավոր լինի դիտարկել երկխոսության հեռանկարը, այն էլ ինքնուրույն օրակարգով, այլ ոչ ալիևյան օրակարգի «քաղաքացիական փաթեթավորմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում