Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խոշոր չափերի յուրացումներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Նորալուսին» ՍՊԸ 3 տնօրենների կողմից կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելուն օժանդակելու և վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2010-2019թթ. ընթացքում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենը 2014-2018թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով «Նորալուսին» ՍՊ ընկերության 3 տարբեր տնօրենների հետ, խմբի կազմում կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող «Զեփյուռ» ամառային ճամբարում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, «Նորալուսին» ՍՊ ընկերության կողմից ակադեմիաի սաների և մարզիչների համար սննդի կազմակերպման, գիշերակացի և այլ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Այնուհետև, առանց պայմանագրով նախատեսված ծառայությունների փաստացի մատուցման, «Նորալուսին» ՍՊԸ կողմից դուրս են գրվել իբր նշված ծառայությունները մատուցված լինելու վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից արձակված վճարման հանձնարարագրով՝ «Նորալուսին» ՍՊ ընկերության հաշվեհամարին է փոխանցվել ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից տնօրենին վստահված ընդհանուր՝ 69.533.999 դրամ առանձնապես խոշոր չափի գումարը, որը վերջինս, «Նորալուսին» ՍՊԸ տնօրենների օժանդակությամբ յուրացրել է, ինպես նաև հիշյալ ՍՊԸ կողմից հարկային հաշիվներում մուտքագրված կեղծ տվյալները ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրենի գիտությամբ ներառվել են ընկերության հարկային հաշվետվություններում, որի արդյունքում ընկերությունն ի դեմս տնօրենի, խուսափել է առանձնապես խոշոր չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ «Նորալուսին» ՍՊԸ երեք տնօրենների կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում պետությանը պատճառվել է նույն չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Նորալուսին» ՍՊ ընկերության 2 տնօրեններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Նորալուսին» ՍՊԸ երկու տնօրենների և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» տնօրենի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

«Նորալուսին» ՍՊԸ մյուս տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում