Wednesday, 19 01 2022
Ցինիզմ է․ Մոսկվան շանտաժի է ենթարկում միջազգային  հանրությանը մեր հողում իր անօրինական ներկայությամբ  
Հեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. ուշագրավ իրավիճակ «Ժողովուրդ»
Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. նրա տունը նորից խուզարկել են․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր
Էրդողանի Ասրիկա նախագիծը
01:00
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք
00:45
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
Վահագն Խաչատուրյանը և Կատարինա Բյորլին Հանսենը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ
Նոր նշանակում՝ փոխվարչապետի աշխատակազմում
Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
23:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին
23:00
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս
Վովա Գասպարյանի աղմկոտ գործի լայն ինտրիգները
21:50
Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում
21:40
Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
21:30
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
21:20
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում
ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը
Վերջին 20 տարիների ընթացքում մեր արտահանման կառուցվածքը դեգրադացվել է
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ դա շատ կարևոր է
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստին քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը

Մեզ համար կարևոր է Ռուսաստանում ներկայացուցչություն ունենալը, այլ դիսկուրսի մեջ մտնել չեմ ցանկանում․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, ռուսական «Ռեգնում» հայտնի գործակալությունը հոդված է  տպագրել, որում հեղինակը ՀՀ իշխանություններին  բացահայտ մեղադրում է Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը լուծարելու ծրագիր իրականացնելու մեջ։ Ձեր կարծիքով՝ այս տեսակետն ունի՞  որևէ հիմք, առհասարակ Արցախում կա՞ն նման մտահոգություններ։

Իհարկե մենք հետևում ենք հրապարակումներին, բայց  իհարկե ամեն վերլուծական կենտրոն, ամեն ընկերություն իր մոտեցումներն ունի։Ես չէի ցանկանա այդ դիսկուրսի մեջ մտնել։ Ասեմ հետևյալը՝ մեզ ներկայացուցչությունը Մոսկվայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, չափազանց կարևոր է հատկապես այս պահի դրությամբ, ներկա իրավիճակում։ Մենք մտադիր ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հատուկ ուշադրության կենտրոնում պահել՝ հաշվի առնելով մեր կապը  ռուս ժողովրդի հետ ու հայ համայնքի  սփյուռքի ամենամեծ առկայությունը։ Մեծ է նաև Ռուսաստանում արմատներով արցախցիների թվաքանակը։ Մեր հիմնական մոտեցումը սա է։ Արցախի պաշտոնական դիրքորոշումը  հենց այսպիսին է։

-Բայց կա՞ Արցախում այդպիսի ահազանգ  ու մտահոգություն, որ հնարավոր է ՀՀ իշխանությունները Արցախի ներկայացուցչությունը լուծարելու ծրագիր իրականացնեն։

-Ես չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ։ Այս պահի դրությամբ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ու նման քննարկումների մեջ մտնել ես չէի ցանկանա։Ասացի այն, ինչ կա։ Մենք  կարևորում ենք Ռուսաստանում մեր ներկայացուցչությունը, ունենք տարբեր ծրագրեր՝ էլ ավելի խորացնելու Ռուսաստանի Դաշնության ու նրա շրջանների  կապը հայ համայնքի հետ։Նաև բնական է, որ կան հատուկ ծրագրեր սփյուռքի այլ օջախների, այլ երկրների հետ՝ սփյուռքի հետ կապերի խորացման ու ընդլայնման ուղղությամբ։

-Բայց պատերազմից հետո՝ հատկապես ռուս խաղաղապահների առկայության պայմաններում, ի տարբերություն մյուս երկրների, Ռուսաստանի նշանակությունն Արցախի համար ավելի է մեծացել։

-Իհարկե հաշվի առնելով խաղաղապահ ուժերի առկայությունը՝ հասկանալի է, որ փաստորեն մեր անվտանգության ամենակարևոր  երաշխավորներից մեկը Ռուսաստանն է՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության  պահպանման իմաստով։ Բնական է, որ այս ամենը պետք է հաշվի առնենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում