Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոն Արոնյանի և Մալխաս Ամոյանի որոշումների արժեքը․․․

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօրվանից ելույթ կունենա ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Այս տարվա սկզբին հայտնի շախմատիստը հանդես եկավ հայտարարությամբ Հայաստանից հեռանալու իր որոշման մեջ մեղադրելով իշխանություններին։ «Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե»,- մասնավորապես ասել էր Արոնյանը:

Այս հայտարարությունից հետո Արոնյանը մոտ 10 ամիս շարունակեց ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։ Այս 10 ամիսների ընթացքում մարզասերները հույսեր էին փայփայում, որ Արոնյանը կվենարայի որոշումը, իսկ ՀՀ իշխանությունները քայլեր կձեռնարկեն անկախ Հայաստանի բոլոր ժամանակների ուժեղագույն մարզիկներից մեկին պահելու համար։ Այս 10 ամիսների ընթացքում սակայն, Արոնյանի հետ կապված մեզ համար որևէ դրական զարգացումներ տեղի չունեցան։ Բնական է, որ հասարակության որոշ շերտեր տեղի ունեցածի մեջ մեղադրում են իշխանություններին։ Այո, մեղավոր են նաև իշխանությունները։ Բազմից ենք շեշտել, որ Արոնյանի «կալիբրի» մարզիկներին պետությունը պետք է աչքի լույսի պես պահի։ Այո, Արոնյանի որոշման և հայտարարության մեջ առկա են քաղաքական երանգներ, բայց․․․։ Դա չպետք է խանգարեր բանակցություններ սկսել նրա հետ և ամեն ինչ սկսել նոր էջից։ Վերջերս մեծ գումարների դիմաց Բուլղարիայի հավաքականում հանդես գալու առաջարկ էր ստացել այս տարվա հոկտեմբերին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Մալխաս Ամոյանը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հավաստմամբ սակայն բանակցությունների արդյունքում Ամոյանը հրաժարվել էր Հայաստանից հեռանալու մտքից։ Սա թերևս ուժեղ մարզիկներին մեր երկրում պահելու լավագույն օրինակներից է։ Այստեղ հարգանքի է արժանի նաև Ամոյանի որոշումը։

Հայրենիքի պատիվը ավելի վեր դասելով՝ Ամոյանը մեր դրոշի ներքո նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ, սա առաջին դեպքը չէ, երբ Արոնյանը որոշում կայացրեց ելույթ ունենալու այլ պետության դրոշի ներքո։ 2003 թվականի ապրիլից նա պաշտոնապես սկսել էր ներկայացնել Գերմանիան։ Բնական է, որ լավ պայմաններից և վերաբերմունքից դրդված չէ, որ հայտնի շախմատիստը հեռացել էր։ Այստեղ, սակայն հարց է ծագում․ Արոնյանը ոչ մի թթու խոսք չէր հնչեցրել այն իշխանությունների հասցեին։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Սպորտում քաղաքացիություն փոխել «խաղ ու պար» չէ։ Արոնյանը Հայաստանից հեռանալու որոշում կայացրեց երկրորդ անգամ, բայց միայն երկրորդ դեպքում հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ մատնանշելով մեղավորներին։

Անկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստի որոշումը հարգելով և այն պրոֆեսիոնալ համարելով զերծ կմնանանք մեկնաբանություններից։ Արոնյանի և Ամոյանի որոշումները սակայն պետք է դառնան վառ օրինակ։ Վառ օրինակ, առաջին հերթին մարզիկների, սպորտի գերատեսչությունների ղեկավարների և մասնավորապես իշխանությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում