Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստան, Կիպրոս, Հունաստան «հատուկ» զորավարժություն

Կիպրոսի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այդ երկրում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժության մասին, որն անցկացվել է նոյեմբերի 22-26-ը: Նշվում է, որ այդ համատեղ զորավարժությունն անցկացվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության շրջանակում ներառված պաշտպանական գերատեսչությունների գործողությունների ծրագրում:

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցությունը մեր ուշադրության կենտրոնում եղել է միշտ և պարբերաբար շոշափել ենք թեման, հասկանալու համար, թե արդյո՞ք դեռևս 2019 թվականի մարտից Հայաստանի նախաձեռնությամբ մեկնարկած այդ ձևաչափը շարունակում է արդիական լինել կողմերի համար նաև այն նոր իրավիճակում և իրողություններում, որ առկա է 44-օրյա պատերազմից հետո: Այդ առնչությամբ, պետք է թերևս ողջունել, որ եռակողմ գործակցության ձևաչափը ոչ միայն կա, այլ նաև ունի առարկայական դրսևորում կոնկրետ մակարդակում և ուղղությամբ, արտահայտվելով պաշտպանության նախարարությունների գործակցությամբ: Զուտ ոլորտային առումով այստեղ շատ կարևոր է այն, որ բացի ռազմական և ռազմա-տեխնիկական մակարդակում հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ աշխատանքից, Հայաստանը սերտ աշխատի նաև այլ, այդ թվում եվրաատլանտյան անվտանգային համակարգի հետ, հաշվի առնելով մի շարք թե քաղաքական, թե ռազմական հանգամանքներ: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:

Կիպրոսը անդամ չէ, այդուհանդերձ ըստ էության ՆԱՏՕ-ի հովանոցի ներքո գտնվող պետություն է: Եռակողմ ձևաչափը Հայաստանի համար այդ իմաստով հաղորդուղի է ոչ միայն այդ երկրների հետ գործակցության համար, այլ նաև այն համակարգի, անվտանգային այն տարածության, որ ներկայացնում են նրանք: Հայաստանի բանակային ռեֆորմն իրավունք չունի դուրս թողնել այն փորձառությունը, որ տասնամյակների ընթացքում կուտակել է միջազգային անվտանգային համակարգում թերևս անվիճելի առաջատար եվրաատլանտյան բևեռը: Այստեղ անշուշտ բավականին բարդ խնդիրներ են առաջանում այն իմաստով, որ կա ՆԱՏՕ-Ռուսաստան, Արևմուտք-Ռուսաստան կոշտ դիմակայություն և Հայաստանը հայտնվում է բավականին սահմանային վիճակում: Առավել ևս, որ զուտ ներքաղաքական կամ այլ խմբային նկատառումներից ու շահերից ելնելով, թե Հայաստանում, թե Ռուսաստանում կան խմբեր և անհատներ, որոնք անմիջապես փորձում են այլ ուղղությամբ Հայաստանի որևէ քայլ բարձրաձայնել իբրև հակառուսականություն և այդպիսով ակնկալել քաղաքական դիվիդենտ Կրեմլից: Իսկ այդ հանգամանքն էլ իր հերթին փորձում է Հայաստանի համար խնդիրներ գեներացնելու քարոզչական նպատակով օգտագործել Ադրբեջանը: Բայց, Հայաստանը պետք է կարողանա աշխատել այդ հակաքարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ, աշխատելով նաև Ռուսաստանի հետ և բացատրելով, եթե հարկ է օր ու գիշեր, որ ՆԱՏՕ-ի ուղղությամբ Հայաստանի ուղղակի, թե անուղղակի որևէ աշխատանք բացարձակապես Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխություն չէ, այլ անվտանգային հարցերում կարողությունների լրացման անհրաժեշտություն: Սա բարդ է, բայց դրան այլընտրանք չկա, որովհետև Հայաստանի համար ինչպես սխալ է այսպես ասած Ռուսաստանին փոխարինող գտնելը, այդպես էլ Ռուսաստանի «անփոխարինելիությամբ» ապրելը: Հայաստանի գերխնդիրը իրողությունների և ռեգիոնալ ու միջազգային իրադրություններին համարժեք բալանսի բանաձևը գտնելն է: 2019 թվականին խոսվում էր 2020  թվականի առաջին եռամսյակում Երևանում Հունաստան-Կիպրոս-Հայաստան առաջին վեհաժողովի անցկացման մասին: Իհարկե հետագայում իրադարձությունները զարգացան այնպես, որ այդ Վեհաժողովի ժամանակը չէր, սակայն այսօր թերևս հետաքրքիր հարցերից մեկն այն է, թե կա՞ արդյոք այդ նպատակը եռակողմ գործակցության օրակարգում այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում