Վերջին շրջանում ՊԵԿ-ում ենք ուսումնասիրություններ արել։ Կարելի է ասել՝ հակահամաճարակային կանոնների պահպանման հետ կապված իդեալական վիճակ է եղել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում թերություններ եղել են Շրջակա միջավայրի նախարարությունում և ՏԿԵ-ում, որոնք արագ շտկվել են։
«Խնդիր կար նաև կառավարության 3-րդ մասնաշենքի ճաշարանային հատվածում։ Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 1-ի դրությամբ էր, բայց նույն օրը խնդիրն ուղղել են»,-նշեց Արթուր Ասոյանը։