Wednesday, 26 01 2022
00:20
Ուկրաինան լքելու ամերիկացիներին տրված հանձնարարականները չեն նշանակում «ներխուժման» վստահություն. Բլինկեն
00:10
ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում են գրանցել

Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ Քրիստոնեական Հայաստան կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գեւորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին եւ պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, եւ այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային եւ հոգեւոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Հիշեցնենք, որ նա 2019-ին անգամ փիլոնազրկվեց, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար կազմակերպված բողոքի ակցիաներին: Ապա տեսաուղերձով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ասելով «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում