«Որքան վատ լինի Հայաստանի վիճակը, այնքան մեր ընդդիմության համար լավ։ Նրանք հավատում են Իլհամ Ալիևին, ոչ թե մեր երկրի իշխանություններին»,-նման տեսակետ է հայտնում ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Անդրադառնալով Իշխանասարհի շուրջ տեղեկատվական հոսքերին՝ պատգամավորն արձանագրում է, որ այստեղ խնդիր կա, երբ նման հոսքերը չեն վերահսկվում պետության կողմից։