
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»։ Միակ գնդակը հանդիպման մեկնարկում խփեց Իսմայել Ֆոֆանա Բեկոն:
Այս տուրից հետո «Ալաշկերտը» 16 միավորով 7-րդն է, իսկ «Արարատը» երրորդն է 27 միավորով: Առաջատարը 40 միավորով «Արարատ-Արմենիան» է: