Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստան հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսել է աշխատանքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ճշմարտությունը վերհանել, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, կասկածները փարատել:

Նոյեմբերի 30-ին հանձնաժողովի անդրանիկ նիստում այս մասին վստահեցրեցին պատգամավորները:

Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով, իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կազմված է 11 անդամից: Հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն է: Հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 3 ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ»-ը՝ 1 ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 ներկայացուցիչ: Հանձնաժողովը ստեղծված է 6-ամսյա գործունեության ժամկետով:

«Մեր հայրենակիցների, Հայաստանին և Արցախին աջակիցների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները փոխանցվել են ՀՀ պետբյուջե, և հանձնաժողովի առջև խնդիր է դրված փոխանցման և օգտագործման օրինականությունը ստուգելը, ուսումնասիրելն ու եզրակացություններ տալը»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ այդ կարճ ժամանակում պետք է հասնեն հանձնաժողովի առջև դրված խնդրի արդյունավետ լուծմանը:

Առաջին նիստում հանձնաժողովը հաստատեց օրակարգը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը նկատեց, որ հանձնաժողովը ստեղծվել է սկիզբ առած կասկածի հիման վրա: «Իմ կարծիքով՝ այդ վստահությունը կորսվել է անհարկի մեղադրանքների պատճառով: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում գա այն եզրակացության, որ հիմնադրամի կողմից բյուջե փոխանցումը եղել է արդարացված և միջոցներն օգտագործվել են արդյունավետ, արդյոք մենք գործընկերային հայտարարո՞ւմ ենք, որ այն, ինչ մինչև հիմա հնչեցվել է, եկեք դնենք մի կողմ, իրականում խնդիր գոյություն չի ունեցել և դրանով վերականգնենք հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններին»,-ասաց պատգամավորը:

Մինասյանն որպես հանձնաժողովի նախագահ արձագանքեց. «Մեր նպատակը ճշմարտությունը վերհանելն է, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք տալ և մեղավորներին բացահայտել, պատժի ենթարկել, համապատասխան վարույթները հարուցել, վերականգնել ապօրինի օգտագործված գումարը, վերականգնել այն խաթարված հեղինակությունը, որ ցավոք սրտի, հանրության տարբեր հատվածներում ձևավորվել է»:

Հանձնաժողովի նպատակն է լիարժեքորեն փարատել հանրության մոտ ստեղծված կասկածները, եթե չկան չարաշահումներ, բացահայտել, ներկայացնել դրանք:

Մինասյանն էլ հարցրեց՝ եթե բացահայտվեն չարաշահումներ, իշխանությունը պատրա՞ստ է ճշմարիտ ձևով ներկայացնելու սխալները, թերությունները: Թունյանը վստահեցրեց, որ ավելի շահագրգիռ կողմ, քան իշխանությունն է, չկա, որ այդ պրոցեսն ամբողջությամբ խոշորացույցով անցկացվի, եթե կան չարաշահումներ, ապա հետևանքներ ունենան:

Հանձնաժողովը պետք է ընտրի նախագահի տեղակալ, հաստատի աշխատակարգը:

Հանձնաժողովը նաև հարցեր կուղղի կառավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում