Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բրյուսելը Սոչիի փակուղի, թե շարունակություն. ինչ կհաջողվի Երևանին

Հայաստանի կառավարությունում ընդունել են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կլաարը խոսել են Հայաստան-ԵՄ հարաբերության մասին, դրա զարգացման հեռանկարների մասին: Ըստ հաղորդագրության, քննարկվել են 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունենալիք Եմ Արևելյան գործընկերության վեհաժողովին վերաբերող հարցեր: Թեև պաշտոնական հաղորդագրության մեջ քննարկման թեմաները Հայաստան-ԵՄ գործակցության շրջանակում են, այդուհանդերձ դատելով սակայն հանդիպման «անտուրաժից», որ փոխանցում են լուսանկարները, Հայաստանի վարչապետի ու ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպման առանցքային թեման եղել է արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտությունը, Սոչիի եռակողմ հանդիպումը, անկասկած նաև Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը:

ԵՄ հատուկ ներկայացուցչի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Բրյուսելի հանդիպումը տեղի է ունենում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ, որը Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Սոչիի հանդիպման բացման խոսքում Պուտինը հիշատակեց Բրյուսելը, նշելով, թե խոսել է Միշելի հետ և գիտե, որ նա սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին Բրյուսելում:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ի հանդիպման օրակարգը լինելու են մարդասիրական հարցերը: Կազմը, որով կառավարությունում տեղի է ունեցել հանդիպումը վարչապետ Փաշինյանի և Տոյվո Կլաարի միջև, հուշում է, որ հանդիպմանը քննարկվել են էական հարցեր: Թե դրանք որքանով են շաղկապված կամ համադրված Սոչիի հետո, և որքանով են հակադիր և մրցակցային, չափազանց բարդ է ասել: Միաժամանակ սակայն առավել հստակ է այն, որ հակադիր տրամաբանությունը այլ տեղ, քան փակուղի՝ թերևս չի տանելու, և դա լավ են պատկերացնում բոլոր կողմերը՝ թե հակամարտող, թե միջնորդական դիրքում գտնվող: Սոչիի հանդիպմանն համենայնդեպս հրապարակային, տեսանելի դաշտում եղած հանրագումարը Երևանի համար համենայնդեպս կարծես թե այնպիսին է, որ ամենևին ցանկալի չէ դրանից հետո որևէ  փակուղի մտնել Բրյուսելում: Հատկապես այն աժիոտաժի պարագայում, որ Սոչիի հանդիպումից հետ նկատվեց Թուրքիայի վարքագծում:

Ի դեպ այդ առումով խիստ հատկանշական էր, որ հենց Սոչիից հետո հնչեց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություն կազմակերպելու Էրդողանի առաջարկը, որը Մոսկվայում ստացավ բավականին «անքաղաքավարի» արձագանք: Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հակամարտող կողմ չէ և այդպիսի առաջարկը «անիմաստ» է: Ռուսաստանը փաստացի հրաժարվում է ուկրաինական հարցում Արևմուտքը փոխել Թուրքիայի հետ: Որոշակի տրամաբանության համատեքստում, հետպատերազմյան ստատուս-քվոյի պայմաններում Մոսկվայի մոտ կարող է նույն շահագրգռությունը լինել արցախյան, հայ-ադրբեջանական հարցում: Ընթացիկ մարդասիրական ու քաղաքական խնդիրներից զատ, որ անկասկած հուզում է Հայաստանին նեկայիս փուլում, Հայաստանի համար Սոչի-Բրյուսել գիծը կարևոր է նաև այդ տրամաբանության տեսանկյունից: Երևանը պետք է անի առավելագույնը՝ դրան նպաստելու համար, թեև հարցի լայն մասշտաբի համատեքստում հասկանալի է, որ դերն ու հնարավորությունը սահմանափակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում