Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ավստրալիայի կարևոր նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ից հետո. Հայոց ցեղասպանությունը՝ անգլո-սաքսերի ուշադրության կենտրոնում

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում քննարկման կդրվի մի բանաձև, որը տեղի կառավարությանը կոչ է անում ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Տեղեկությունը հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Նշվում է, որ պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը Ավստրալիայի կառավարությանը հորդորում է հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային և ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Ի դեպ, սա համատեղ նախաձեռնության առաջին օրենսդրական հայտն է, որը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին հայ-ավստրալական, ասորա-ավստրալական և հունա-ավստրալական համայնքների կողմից։ Եթե այսօր ելույթ ունեցողների մեծ մասը բանաձևին կողմ արտահայտվի, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի տեղի կառավարությանը ժողովրդի կամքը հաշվի առնելով ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի բանաձևը ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հանգամանքի շարունակությունն է․«Ես համարում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում։ Այստեղ, այո՛, կարևորագույն դեր խաղաց Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության  ճանաչումը։ Այն, որ Կոնգրեսի երկու պալատները ճանաչեցին Ցեղասպանությունը, նաև ԱՄՆ նախագահն իր ապրիլի 24-յան ուղերձում այդ իրադարձության մասին խոսեց օգտագործելով Ցեղասպանություն բառը։ Սա իհարկե շատ կարևոր է, քանի որ արձանագրվում է, որ անգլո-սաքսոնական երկրները նույնպես  ի նպաստ Հայաստանի քայլ են անում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը մեջբերեց Մեծ Բրիտանիայում առկա քննարկումները թեմայի շուրջ և ընդգծեց, որ փաստորեն ավտրալական խորհրդարանի որոշումը ևս միասնական համատեքստում տեղի ունեցող իրադարձություն է։

Ըստ  մեր զրուցակցի՝ Հայաստանը ևս պետք է աշխատանք իրականացնի միջազգային ասպարեզում, մնացածն այդ աշխատանքի ածանցյալն է․<<Այն, ինչ տեղ է ունեցել հարյուր տարի առաջ՝ պետք է օբյեկտիվ գնահատական  ստանա ու դա կլինի նաև որոշակի  նախազգուշացում։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն արդարության պատմության կամ իրավունքի  հարց է, այլ սա առաջին հերթին՝ անվտանգություն է>>,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ինչքան մենք կարողանանք մերձենալ անգլո- սաքսերի հետ, մեր գործերն ավելի հաջող կլինեն․«Առաջին իմաստով՝ անվտանգության ու միջազգային մեր տարածվածության՝ որպես պետություն ու ժողովուրդ, երկրորդը՝ որպես քաղաքակրթություն և երրորդը նաև տեխնոգիական մտքի խառնարան»-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց՝ մենք պետք է հիշենք, որ Կլացտոնն ու Վիլսոնը շոտլանդացիներ են եղել ,անգլո-սաքսեր, որոնք Հայ դատի ամենաջերմ պաշտպաններն են եղել ու հայ ժողովրդի լավագույն բարեկամները․«Աշխարհը մեզ ավելին չի տվել։ Նաև չպետք է մոռանանք, որ Առաջին հանրապետությունը Կարսով ու Նախիջևանով օգնել, օժանդակել, ստեղծել է  Անգլիան։ Հայ ժողովրդին Առաջին հանրապետության շրջանում, ցեղասպանությունից հետո բառացիորեն սովից փրկել  է ԱՄՆ-ն, գումարած որբանոցներ ու անսահման հումանիտար օգնություն, որոնք բոլորչ Ռուսաստանը վերցրեց ու թուրքերին տվեց։ Կարսը վերադարձեց թուրքերին, Նախիջևանը՝ ադրբեջանցիներին, Արցախն էլ՝ արդեն գիտեք»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  հայ  ժողովրդի առաջընթացը տեղի չի ունենում, որովհետև Հայաստանում կա չհիմնավորված հակաանգլիականություն, ինչն, ըստ նրա, , ստորագույն վերաբերմունք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում