Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Մրցակցային որևէ բան չկա․ ինչո՞ւ է Արցախը առանձին դրամահավաք կազմակերպում ԱՄՆ-ում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

-Պարոն Հյուսնունց, գիտեմ, որ հիմա գտնվում եք ԱՄՆ-ում, որտեղ նոր հեռուստամարաթոն անցկացնելու աշխատանքներն եք համակարգում։ Դեկտեմբերի 10-ին կայանալու է դրամահավաքը։ Կմանրամասնե՞ք՝ ինչ դրամահավաք է և ի՞նչ նպատակ է հետապնդում։

Ես դեկտեմբերի 1-ին վերադառնում եմ, իսկ մինչ այդ հանդիպումների և ժողովների մեջ եմ, տարբեր շրջանակների հետ հանդիպումներ եմ ունեցել, նպատակը մեկն է՝ մենք շարունակում ենք մեր գոյապայքարը։ Մենք չենք ընկրկել, ամեն ինչ պետք է անենք, որ այս իրավիճակում Արցախն ավերակներից վեր հանվի, և Արցախը վերականգնի թե՛ իր տարածքները և թե իր ինքնորոշման իրավունքը։ Ըստ այդմ՝ մենք վճռականորեն քայլեր ենք ձեռնարկում և մեր համերկրացիներին ներկայացնում ենք, որ Արցախի խնդիրը միայն արցախցիների կամ Հայաստանի մեր եղբայր-քույրերի խնդիրը չէ, համայն հայության՝ տասը միլիոնանոց ազգի խնդիրն է, և այդ ջանքերը պետք է ուղղվեն այդ աշխատանքներին, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Մենք մահապարտների նման կռվել ենք, և մենք չենք գտնում, որ մենք պարտվել ենք, որովհետև մեր դեմ այդ չար, դիվական ուժեր են եղել թե՛ Պակիստանից, թե՛ Թուրքիայից, եղել են վարձկաններ, այդ բազմամիլիոնանոց պետություններն իրենց ռազմական արսենալներով հարձակվել են, և մենք կարողացել ենք մեր քաջարի զինվորների, հերոսների, նահատակների շնորհիվ երկու պետականություն փրկել՝ Արցախը և Հայաստանը, և մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այս իրավիճակում համախմբենք համայն հայության ուժերը և այս իրավիճակից պատվով դուրս գանք։ Մենք կարգախոս ենք ընտրել՝ «Կանգնի՛ր Արցախի կողքին»։  Ցանկացած հայ պարտավոր է կանգնել Արցախի կողքին, կոչ ենք անում համախմբվել, որպեսզի գիտական, մասնագիտական, նյութական ամեն առումներով մեր հոգևոր, մշակութային ներուժը օգտագործենք, որպեսզի մենք կարողանանք վերականգնվել որպես ազգ և որպես պետություն և կարողանանք վերականգնել նախկին փառքը, որ Արցախն ունեցել է։

Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, սա ինքնանպատակ չէ, սա երկար փնտրտուքի արդյունք է, և այս նախաձեռնությունը, որը դեկտեմբերի 10-ին ենք կյանքի կոչելու, Արցախի համար համազգային առանձին դրամահավաք է։ Ուզում եմ խոստովանել, որ դա ինքնանպատակ գաղափար չէ, 44-օրյա պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու համար այս ընթացքում ստանում ենք բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր մեր սփյուռքահայ համերկրացիներից, որ ուզում են իրենց լուման ներդնել, բայց այլևս հասցեական և Արցախի հետ փոխգործակցելով։ Ուստի, մենք ուղղակի պարտավոր էինք ուղիղ երկխոսության այս հարթակը կազմակերպել։ Եվ այս նպատակով էլ ես Միացյալ Նահանգներում եմ, մինչ այդ էլ ՌԴ-ում ենք եղել։ Այս անգամ եկել եմ որպես Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

-Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հիմնադրամի դրամահավաքը, Ձեր այս նոր գործունեությունն ինչո՞վ է պայմանավորված։ Անվստահությո՞ւն կա հիմնադրամի նկատմամբ։

-Իրողությունները ես քիչ առաջ ասացի․ մեր համերկրացիների բազմաթիվ հեռտախոսազանգեր, նամակներ, հաղորդագրություններ ստիպել են մեզ, մրցակցային որևէ բան չկա, դրա համար մենք անում ենք դեկտեմբերի 10-ին, համահայկականն արել է, իրենք իրենց ջանքեր ունեն, իսկ սա լրացուցիչ կողքից օգտակարությունը բարձրացնող քայլեր են։

-Սրանով արդյոք չեք վնասո՞ւմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։

-200-ից ավելի բարեգործական հիմնադրամներ կան, որ աշխատում են, թող 201-ը սա լինի։ Մենք մրցակցային որևէ բան չունենք, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր առաքելությունը, իր ծրագրերը ունի։ Այս առաքելությունը, որ մենք իրականացնում ենք, ժամանակի ընթացքում կտեսնենք դրա արդյունավետությունը։ Մենք ուզում ենք քայլեր անել, որ մենք նոր կամուրջ պետք է ստեղծենք, և կոչ եմ անում մեր արտերկրում բնակող հայրենակիցներին գալ Արցախ, զգալ Արցախը, գաղափարներով կապվել մեր գաղափարին, մարդը՝ մարդուն, ընտանիքը՝ ընտանիքին։ Սա Արցախի զորացման առանցքի շուրջը համազգային նոր ներուժի համախմբման հորդոր է։

Բացատրական աշխատանք ենք տանում, և իրականում, երբ մարդկանց ներկայացնում ենք, թե ինչ ուժերի դեմ ենք կռվել, թե ինչպես են մեր հերոսները նահատակվելով փրկել մեր պետականությունը, մարդկանց պատկերացումները փոխվում են։ Կարծում եմ՝ հուսադրելու, քաջալերելու, իրար կողք կողքի կանգնելու ժամանակն է, յուրաքանչյուրին կոչ ենք անում կանգնել Արցախի կողքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում