Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Երևանի Վաշինգտոնյան հրավերի լույսն ու խութը. պաշտպանությունը պահանջում է չդառնալ առաջնագիծ

Բավականին բարդ է ասել, թե Ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողով նախաձեռնած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նրա վարչակազմը որքա՞նով են Կովկասը ընդգրկում այդ ռազմավարության հեռուն գնացող ճյուղերի շարքում: Մինչդեռ այդ հարցի պատասխանը կարևոր է հատկապես Հայաստանի համար, որը ռեգիոնալ թե փոքր, թե ավելի լայն շրջանակի կտրվածքով՝ վեհաժողովի երկու հրավիրյալ կողմերից մեկն է: Մյուսն ինչպես հայտնի է, Վրաստանն է: Ասել կուզի, ԱՄՆ-ը դիտարկու՞մ է Հայաստան-Վրաստան որոշակի շրջանակի ձևավորում և այդ շրջանակի վրա հիմնված խաղային գծի կազմավորում, թե՞ վաշինգտոնյան հրավերը տվյալ դեպքում այսպես ասած Կովկասում ժողովրդավարության «գեոլոկացիան» արձանագրելն է, ոչ ավելի, առնվազն այս պահին: Այստեղ իրավիճակը հասկանալու անհրաժեշտությունը թելադրված չէ լոկ այն հանգամանքով, թե Հայաստանն այդպիսով պետք է կարողանա հնարավորինս ստույգ և ամբողջական եզրակացությամբ որոշի ԱՄՆ նոր քաղաքական գործընթացի նկատմամբ իր դիրքավորման խորությունն ու օրակարգը, իր կատարելիք «խաղադրույքի» մեծությունը:

Բանն այն է, որ վաշինգտոնյան հրավերը Հայաստանի համար որքան դիվանագիտական-քաղաքական հավելյալ հնարավորություն է, առաջին հերթին ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության հակազդման միջազգային գործիքակազմի ընդլայնման տեսանկյունից, նույնքան էլ կարող է դառնալ հավելյալ ռիսկ, եթե հանկարծ Հայաստանը ներքաշվի մի տրամաբանության շրջապտույտ, որը սակայն Կովկասով անցնում է զուտ միայն այսպես ասած աշխարհագրական նշանակությամբ, իսկ խորքային քաղաքական առաջնահերթություններ գոնե այդ պահին չունի: Որովհետև, այդ պարագայում Հայաստանը կարող է հայտնվել «բաց դաշտում» «կենդանի թիրախի» դերում: Նույնը կլինի իհարկե Վրաստանի պարագայում, և անգամ քննարկելու հարց է, թե նոր իրավիճակում որ ուղղությամբ կարող է լինել հարվածը: Սակայն այն, որ Հայաստանը թիրախի դերում չի լինի մենակ, մեղմ ասած խիստ թույլ մխիթարություն է: Հայաստանի խնդիրն է օգտագործել հնարավորությունը, բայց հնարավորություն չտալ որևէ ուժի, որը Կովկասում փնտրում է թիրախ: Հետևաբար, վաշինգտոնյան հրավերի համատեքստում Երևանը թերևս պետք է ավելի շատ կենտրոնանա այն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության նոր աստիճան բերելու նպատակին ծառայեցնելու վրա, փորձելով զերծ մնալ այսպես ասած գլոբալ օրակարգի մեջ ներքաշվելու տարբերակից:

Անկասկած է, որ Կովկասի առնչությամբ եթե կան գլոբալ ծրագրեր, ապա ամենևին ոչ ընթացիկ կամ մոտալուտ ռեժիմում: Իսկ թե այդ ընթացքում ինչ կարող է լինել Հայաստանի հետ, չի պահանջում մեծ երևակայություն: Հայկական ժողովրդավարության շահը ներկայումս պահանջում է հայ-ամերիկյան փոխհարաբերության առարկայացում և ընդլայնում այնպիսի հարթություններում, որոնք կարող են նպաստել Հայաստանի ներքին կարողությունների և ամրության աճին: Այդ ուղղությամբ կարող է ձևավորվել նաև քննարկում հայ-վրացական «կոոպերացիայի» վերաբերյալ: Թե Երևանի, թե Թբիլիսիի համար առավել ևս կովկասյան ռեգիոնում զարգացման կարևոր ռեսուրս է ժողովրդավարությունը, սակայն միևնույն ժամանակ երկուստեք հազիվ թե որևէ խոստումնալից կամ հուսադրող հեռանկար ունի համաշխարհային ժողովրդավարության դիմադրության առաջնագծի կամ ֆորպոստի վերածվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում