Կ. Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։
Հաղորդագրությունում նշվել է, որ Կրոնական ժողովի նիստը, որի ընթացքում կատարվել է ընտրությունը, կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին։