«Հանուն Հանրապետության» Արարատ խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Արսեն Հակոբյանը պատրաստ է համագործակցել նույնիսկ սատանայի հետ, եթե դա ի շահ Արարատի կլինի:
Թեկնածուի խոսքով՝ ժողովուրդը վիրավորված է թե իշխանություններից, թե նախկիններից. «Մենք դրանց ոսկե միջինն ենք: Արարատում գերխնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղացիները պահանջում են այդ հարցը լուծել Ամեն գյուղ իր խնդիրներն ունի, գյուղացիներին պետք է օգնել միասին լուծել այդ խնդիրները: Մարդիկ ասում են՝ ոչ մի բան չի փոխվելու. պետք է գյուղացին վստահ լինի՝ խնդիրները լուծվելու են»,-ասաց Արսեն Հակոբյանը: