Thursday, 28 03 2024
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին

Ադրբեջանցիները հետ են քաշվել, թե ոչ, բայց այդ գիծը պետք է քաշվի

Ադրբեջանցիները հետ են քաշվել Իշխանասարի հայկական տարածքից, որտեղ դիրքեր էին զբաղեցրել 2021-ի մայիսի  հայտնի իրադարձություններից հետո: Այդ մասին տեղեկությունը մամուլում է հայտնվել Սյունիքի սահմանամերձ համայնքներից մեկի՝ Իշխանասար գյուղի գյուղապետ Մարատ Պետրոսյանին արված հղումով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի պատասխան այդ տեղեկատվության մասին հարցերի չի հերքել ու չի հաստատել տեղեկությունը:

Իրավիճակը դարձել է տարբեր քննարկումների ու հարցադրումների առիթ, թե ի՞նչ պայմանավորվածության արդյունքում է Ադրբեջանը հետ քաշվել, ինչի՞ դիմաց: Անմիջապես իրավիճակը կապվում է Սոչիի եռակողմ հանդիպման հետ, ծավալվում են հանրային բազմաբնույթ քննարկումներ: Դրանից ինչն է ռացիոնալ, ինչը՝ ոչ, որն է նենգափոխում և այլն, սա մի առանձին ու մեծ, բայց առանցքային հարց է: Որովհետև, տեղեկատվական դաշտում փաստորեն կարող է մի ամբողջ շրջապտույտ ու հասարակական-քաղաքական եղանակ ստեղծել մի համայնքի ղեկավարի հայտարարություն, որը բացարձակապես չի վերաբերում նրա իրավասություններին, նրա լիազորություններին ու պարտականություններին, քանի որ խոսքը ազգային անվտանգության չափազանց նուրբ հարցերի մասին է: Չկա գրեթե որևէ օր, երբ չի բացահայտվում Հայաստանի տեղեկատվական անվտանգության մի նոր, ընդ որում համակարգային բաց: Թվում է, որ այս անգամ տարածվածը դրական լուր է, բայց որևէ տարբերություն չկա՝ համակարգային տեղեկատվական բացը հրապարակ է բերում դրական, թե բացասական տեղեկատվություն:

Բանն այն է, որ կա բացը ու այն այսօր կարող է դրսևորվել իքս ձևով, վաղը՝ իգրեք, ու այդ դրսևորումներից որը երբ և ինչ ճակատագրականություն կարող է ունենալ, այլևս երևի թե դուրս է վերահսկողությունից: Ու այս խնդիրը Հայաստանում հասունացել է տարիներ շարունակ, երբ Ադրբեջանը 2012-13 թվականներից՝ կազանյան գործընթացը տապալելուց և սողացող պատերազմի քաղաքականության անցնելուց հետո տաքացնում էր իրավիճակը սահմանին քայլ առ քայլ: Սողացող պատերազմի, իսկ երբեմն նույնիսկ բառի բուն իմաստով պատերազմի ռեժիմում գտնվող հայկական առաջնագիծը այդ ժամանակ շատերի համար դարձել էր «ռեալիթի շոուների»  «նկարահանման տաղավար»: Հայաստանի սահմանը պահող զինվորին ու սպային լուսանկարում և հրապարակում, կամ տեսանկահարանում էր ով պատահի, առանց պատկերացնելու, որ ժամանակակից հետախուզական տեխնոլոգիաները վաղուց համարժեք են այն հիբրիդային «համաշխաևհային պատերազմի» բնույթին ու տրամաբանությանը, որում ապրում է նաև կովկասյան ռեգիոնն ու Հայաստանը: Թե ինչպես կարող էր և ինչպես է կարողացել օգտագործել այդ ամենը թե թշնամին, թե նրա այսպես ասած ռազմա-քաղաքական դաշնակիցների շրջանակը անցնող տարիների ընթացքում, մնում է միայն պատկերացնել կամ ենթադրել:

Բայց մի բան երևի թե անկասկած է, որ այդ շրջանից թերևս պատերազմի քաղաքական որոշում կայացրած Ադրբեջանն ու նրա մերձավոր շրջանակը չէր կարող ձեռքից բաց թողնել այդ հնարավորությունը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ընձեռում էին բանակի վերաբերյալ տեսա և լուսանկարայաին անկանոն խրախճանքի միջոցով: Հայաստանում տեղեկատվական համակարգային բացը պետք է կանոնակարգվի որքան հնարավոր է արագ և հստակ: Ռազմական, անվտանգային կարևորագույն հարցերում տեղեկատվական խողովակները պետք է լինեն կառավարելի: Եթե կլինեն կասկածներ, ապա լրատվամիջոցները այդ ամենը պետք է անցկացնեն հետաքննական պրիզմայով, սակայն  ընթացիկ տեղեկատվության շատրվանային տրամաբանությունը պետք է կասեցվի: Հայկական հանրությունը վերջին շրջանում հաճախ է բարձրացնում ռուսաստանյան հայտնի այսպես կոչված ռազմական թղթակից Պեգովի գործունեության հետ կապված արդարացի հարցադրումներ ու կասկածներ, սակայն ակնհայտ է, որ տեղեկատվական անվտանգության խնդիրը սրությամբ է առկա նաև հենց Հայաստանի ներսում առկա «պեգովշչինայի» դրսևորումով և հարցը պետք է լուծվի համակարգային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում