COVAX միջազգային մեխանիզմը կորոնավիրուսային վարակի դեմ AstraZeneca ընկերության լրացուցիչ 4,7 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի ԿԺԴՀ-ին:
Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով կազմակերպության հաշվետվությունը: Ավելի վաղ COVAX-ը Փհենյանին Էր տրամադրել երկու միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Այսպիսով պատրաստուկի միագումար քանակը բավական կլինի ԿԺԴՀ-ի բնակչության շուրջ 13 տոկոսին պատվաստելու համար:
Ինչպես Սեուլում հայտնել Է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, «COVAX-ը եւ Հյուսիսային Կորեան շարունակում են պատվաստանյութերի շուրջը կոնսուլտացիաները, սակայն մանրամասն պլան առայժմ մշակված չԷ»: Անցյալ տարվանից ԿԺԴՀ-ն փակել Է սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում համավարակի սկզբից վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: