Հայաստանում ազգային մարզադաշտ կառուցելու վերաբերյալ ՀՖՖ-ն նորից սկսել է բանակցությունները ներդրողների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Տարբեր բանակցային փուլեր են եղել, բայց կորոնավիրուսի համաճարակով և հետպատերազմյան շրջանի ընթացքում դրանք դադարեցվել էին: Հիմա մենք նորից սկսել են բանակցությունները: Չեմ կարող ասել, թե առաջ ենք գնացել այդ հարցում, սակայն որոշակի փոփոխություն կա: Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքներն Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ»,- Արմավիրի մարզադաշտի բացման արարողության ժամանակն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: