Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկանդալներ, խայտառակություն, բոյկոտ․ Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում

Նախորդ շաբաթ «Սևան» ֆուտբոլային ակումբը լքեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող VBET Պրեմիեր լիգան։ Բարձրագույն լիգայի նորեկը պահանջելով ՀՖՖ-ի ղեկավար կազմի հրաժարականը նշել էր, որ ֆուտբոլային գերատեսչությունը  հավասար պայմաններ չի ապահովում բոլոր ակումբների համար։ «Սևան» ակումբի բոյկոտին հաջորդեց Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն, ընթացիկ մրցաշրջանի առաջատար Գյումրիի «Հայասան»։ Վերջինս նախօրեին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ․ «Օրեր առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ բաց թողնելով 19 գոլ: Վստահ ենք՝ շատերդ մեծ ցավ ապրեցիք այդ դաժան տեսարանից: Պատկերացրեք թե ինչ ապրումներ են ունենում նրանք, որոնք գործունեություն են ծավալում կանանց ֆուտբոլում եւ ամեն ինչ անում են նման իրավիճակում չհայտնվելու համար: Պատկերացրեք ամեն նման պարտությունից հետո ինչ հիասթափություն են ապրում նրանք, որոնք անշահախնդիր կանգնած են կանանց ֆուտբոլի կողքին՝ պատրաստ ամեն ինչով նեցուկ լինել ֆեդերացիային ու կանանց ֆուտբոլի ազգային ընտրանուն, բայց նրանց բոլոր փորձերը բախվում են անհասկանալի արգելքների՝ դրված այն անձանց կողմից, որոնք կոչված են մտածել կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի մասին՝ սկսած ֆեդերացիայի նախագահից մինչեւ կանանց ֆուտբոլի բաժնի պետ: Դեռ անցած գարնանն արձանագրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առհասարակ, կանանց ֆուտբոլի բաժինն էլ մասնավորապես ակումբների համար չեն ապահովում հավասար պայմաններ, ցուցաբերում են խտրական վերաբերմունք:

Վերահաստատելով վերոգրյալը՝ արձանագրենք, որ ամիսներ անց իրավիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլ՝ հակառակը: Ամենացավալին այն է, որ չկա մեկը ֆեդերացիայում, որը կփորձի կանխել խայտառակությունների ու ոչ պրոֆեսիոնալիզմի այս անվերջ շարանը: Տպավորություն է կարծես կոչված են միայն խանգարելու ու տապալելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են սայլը տեղից շարժելու: Ելնելով ստեղծված իրավիճակից պաշտոնապես հայտարարում ենք, որ կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Հայասան» դադարեցնում է մրցելույթներն ու դուրս գալիս առաջնությունից: Ի սկզբանե մեր նպատակն է եղել մեր լուման ունենալ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի գործում: Չունենալով որեւէ ակնկալիք՝ շարժվել ենք մեր ընտրած բարդ ու անհարթ ճանապարհով՝ կարճ ժամանակում դառնալով առաջինը մեր գործում: Կայացրել ենք նման ծանր որոշում, որովհետեւ այլևս անիմաստ ենք համարում գործունեություն ծավալել մի միջավայրում, որտեղ քո առջև միայն դռներ են փակում»: «Սևան» և «Հայասա» ակումբների շեշտադրումներն ըստ էության նույնն են։ Երկու ակումբները դուրս գալով առաջնությունից նշում են, որ հնարավոր չէ աշխատել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Թե «Սևանի», և թե «Հայասա» ակումբների հայտարարություններին ՀՖՖ-ն չի պատասխանել։

Այս մոտեցումը ստիպում է ենթադրել, որ ֆուտբոլային կառույցի ղեկավարության համար միևնույնն է քանի թիմ կմասնակցի առաջնությանը։ Իսկ ինչ է իրականում տեղի ունենում ակումբների առաջնությունից հեռանալու հետևանքով։ Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն լիգաները զրկվեցին մարզային երկու ուժեղ թիմերից։ «Հայասան» գործող չեմպիոնն է, իսկ «Սևանը» ուներ լուրջ հավակնություններ և պայքարում էր մրցանակային եռյակի համար։ Ակումբների առաջնությունը լքելու հետևանքով հարյուրից ավելի անձինք դարձան գործազրուկ։ Տեսնելով այս երկու ակումբների օրինակը, արդյո՞ք ֆուտբոլը սիրող այլ անձինք կցանկանան ակումբներ հիմնել և ներդրումներ անել։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Եվ այս ամենը տեղի է ունենում ՀՖՖ-ի ղեկավարության քար լռության ֆոնին։ Նույն կանանց հավաքականի խայտառակ պարտությունից հետո ոչ-ոք ներողություն չխնդրեց հասարակությունից։ Հայաստանի ազգային հավաքականի Հյուսիսային Մակեդոնիայից կրած 0։5 հաշվով պարտությունից հետո էլ ՀՖՖ-ն լռեց։ Ներողություն խնդերց թերևս Կապառոսը։ Մինչ դեռ ամռանը Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկից հետո ՀՖՖ-ի ղեկավարությունը արձանագրում էր հայկական ֆուտբոլում տեղի ունեցած դրական փոփոխությունները։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ հաղթանակները և հաջողությունները քրտնաջան աշխատանքի արդյունքն են, իսկ պարտությունները, խայտառակությունները, թիմերի բոյկոտը սովորական երևույթ, որի մասին չարժի նույնիսկ խոսել։ Չարժի նույնիսկ ակումբերին, ակումբների երկրպագուներին, և ընդհանրապես ֆուտբոլային հասարակությանը այսպես ասած բանի տեղ դնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում