Monday, 24 01 2022
01:00
Իտալիայի խորհրդարանը սկսել է նախագահական ընտրությունների գործընթացը
Ինչ է անում կառավարությունը գնաճի սոցիալական հետևանքները վերացնելու համար. պարզաբանում է վարչապետը
Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը պետք չէ կոնտեքստից կտրել. նա տվել է քաղաքական գնահատական
00:42
Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքները պետք է լքեն Ուկրաինան. ԱՄՆ պետդեպ
Գնում ենք ժողովրդավարության ուղիով. Փաշինյանը` իշխանության հասցեին հայհոյախառն քննադատությունների մասին
Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքները անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
00:30
Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել համալսարանի լսարաններից մեկում
Ով է ասել` դավաճանությունը անարձագանք է մնալու. Փաշինյանը` դիվանագիտական ծառայության աշխատանքի մասին
Ծառուկյանի հայտարարությանը հետևած բանավեճը կարևոր շերտեր բացեց. Փաշինյան
00:15
Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մամուլի համար
Կորոնավիրուսի դեպքերը աճելու են. սահմանափակումները տնտեսվարողների համար է. Փաշինյան
Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից
Փաշինյանը պատասխանում է` «այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ» հարցին
Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությանը
Պապիկյանն ու Ավինյանը չեն գնացել բուհերը ՔՊ-ականացնելու. Փաշինյան
Անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնել բանակի վրա. Փաշինյան
23:30
Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը
ՌԴ-ի հայ համայնքը կարող է օգնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և ոչ թե որոշ շրջանակներ պրոբլեմներ առաջացնեն
Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը
ՀՀ կառավարությունը չի դիմել ուժային լուծման. դա ապացուցել ենք նոյեմբերի 9-ից հետո. Փաշինյան
Պարեկները հունվարի 17-ից 24-ը Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում
Հուսով եմ` «եթե»-ներին չի հասնի բանը և իրավիճակը չի հասնի ռազմական բախման. Փաշինյան
Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը
Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Ուկրաինայի հետ հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով. Փաշինյան
Բանակցային գործընթացում երբեք ԼՂ ինքնավար մարզը չի դիտարկվել միայն հայկական տարածք. վարչապետ
Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով
Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն. Փաշինյան
Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում
Փաշինյանը` գաղտնի փաստաթղթի և ՄԽ բանակցությունների մասին
ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան

Քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։

Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող եւ պարգեւավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, եւ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվելու է նաեւ նրանց աշխատավարձի հարցը։ Այսպիսով, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի աշխատավարձը 346 հազար դրամից կդառնա 697 հազար դրամ, վարչության պետի տեղակալինը՝ 322-ից՝ 561 հազար դրամ, գլխավոր մասնագետի աշխատավարձը եւս շեշտակի կբարձրանա՝ 225 հազար դրամից դառնալով 323 հազար, իսկ գործավարինը՝ 164- ից՝ 248 հազար դրամ։

Այսքանով, սակայն, քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը չի ավարտվում․ ավելանալու են նաեւ այս վարչության բաժինների աշխատակիցների աշխատավարձերը։ Օրինակ՝ Քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման տարածքային առաջին բաժնի պետի աշխատավարձը 291 հազար դրամ էր, այս օրինագծով առաջարկում են դարձնել 408 հազար, գլխավոր մասնագետինը՝ 225-ից՝ 289 հազար, առաջատար մասնագետինը՝ 219-ից՝ 282 հազար դրամ եւ այլն։ Ինժեներական ենթակառուցվածքների բաժնում եւս բարձրացումներ կան․ բաժնի պետի աշխատավարձը 291 հազար է, առաջարկում են բարձրացնել 117 հազար դրամով, այսինքն՝ դարձնել 408 հազար դրամ։

Հողօգտագործման եւ հողհատկացման տարածքային առաջին եւ երկրորդ բաժնում, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնում եւս բարձրացումներ կլինեն։

Հիշեցնենք․ համաձայն այդ նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը ամռանը բարձրացան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստանում է ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետը․ նրա աշխատավարձն աճել է գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ՝ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։ Այս օրինագիծն անցկացնելու փորձը, հանրային ընդվզման պատճառով, 2 տարի առաջ տապալվեց։

Բայց իշխանությունը հետեւողականորեն գնաց աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով։ Նախագծի հիմնավորումն էլ այն էր, թե վերջին տարիների գնաճի հետ իրենց ստացածը համահունչ չէ։ Կարելի է կարծել, թե միայն իրենց վրա է անդրադառնում գնաճը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել էր «Իմ քայլի» ավագանու «Առաքելություն» կուսակցության անդամ Լեւոն Սարգսյանի եւ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում