Փարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքում ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր դարձավ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
34-ամյա հարձակվողն այս մրցանակին արժանանում է արդեն 7-րդ անգամ։
Նախկինում Մեսսին «Ոսկե գնդակը» հաղթել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։