Սոչում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո տարբեր գնահատականներ եղան։ Մի մասը պնդում է, թե Ադրբեջանը կշարունակի ռազմական շանտաժի քաղաքականությունը, քանի որ իր պահանջները չեն կատարվում, մյուսներն ասում են, թե Հայաստանը լավ էլ կատարում է բոլոր պահանջները, կան նաև կարծիքներ որ Սոչիում որևէ անակնկալ չկար, պարզապես կողմերը հաստատեցին արդեն իսկ որոշածը։ Հետաքրքիր է Ձեր գնահատականը, քանի որ ՀԱԿ-ն ի սկզբանե կարծես թե գուժում էր նման զարգացումներ ու առաջարկում տեղի ունեցածից տարբերվող լուծում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: